Գաստրոէնտերոլոգը թվարկել է այն բաղադրիչները, որոնք ապուրները վնասակար են դարձնում

Գաստրոէնտերոլոգ Մաքսիմ Չուլևը Gazeta.ru-ի հետ զրույցում թվարկել է այն բաղադրիչները, որոնք ապուրները դարձնում են անառողջ:

Մասնագետը նշել է, որ ապխտած միսը, երշիկեղենը, սերուցքը, հալեցված պանիրը և մեծ քանակությամբ աղը ապուրները դարձնում են վնասակար: Գաստրոէնտերոլոգը բացատրել է, որ այս բաղադրիչները ծանրաբեռնում են լյարդը, առաջացնում են արյան բարձր ճնշում և հեղուկի կուտակում։

Գաստրոէնտերոլոգը նաև կասկածի տակ է դրել ճարպոտ մսային արգանակով պատրաստված ապուրների օգուտները: Նա նշել է, որ դրանք կարող են գրգռել ստամոքսի լորձաթաղանթը:

Տեսանյութեր

Լրահոս