Ալիևը ևս աշխատանքային այցով Վաշինգտոն է մեկնել

Իլհամ Ալիևը աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու «Խաղաղության խորհրդի» անդրանիկ նիստին. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Ադրբեջանի նախագահը Վաշինգտոնում հանդիպել է ամերիկա-իսրայելական հասարակայնության հետ կապերի կոմիտեի գործադիր տնօրեն Էլիոթ Բրանդտի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Նիկոլ Փաշինյանը ևս աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ՝ փետրվարի 19-ին մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք «Խաղաղության խորհրդի» առաջին նիստին։

«Խաղաղության խորհրդին» հրավիրվել է մոտ 60 համաշխարհային առաջնորդ, որոնցից մի քանիսը, այդ թվում՝ Հայաստանը, հիմնադիր անդամներ են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Խաղաղության խորհրդի» նախագահն է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728