Մակրոնը ՆԱՏՕ-ն համեմատել է ողնաշարավոր գորտի հետ, որի ուղեղը վնասված է․ L’Express

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, քննարկելով ՆԱՏՕ-ի վիճակը, դաշինքը համեմատել է ողնաշարավոր գորտի հետ, որի ուղեղը վնասված է, բայց ողնուղեղն անվնաս է, ինչը թույլ է տալիս նրան ռեֆլեքսորեն արձագանքել գրգիռներին․ գրում է L’Express-ը։

Մակրոնը նախկինում խոսել է ՆԱՏՕ-ի «գլխուղեղի մահվան» մասին։ Դեռևս 2019 թվականի նոյեմբերին նա հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն ամբողջությամբ կորցրել է դաշինքի ներսում համակարգումը, ինչը կարելի է բնութագրել որպես «ուղեղի մահ»։

«Մակրոնն անդրադարձել է ՆԱՏՕ-ի վիճակին (ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփի նկրտումների ֆոնին։ Նա դաշինքը համեմատել է ողնաշարավոր գորտի հետ (որի միայն ողնուղեղն է անվնաս – խմբ.), որը նույնիսկ մահից հետո շարունակում է ռեֆլեքսորեն արձագանքել գրգիռներին», – գրում է լրատվամիջոցը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728