ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկել է միջուկային էներգիայով աշխատող տվյալների կենտրոն ստեղծելու գաղափարը
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկել է միջուկային էներգիայով աշխատող տվյալների կենտրոն ստեղծելու գաղափարը. հաղորդում է The Economist-ը։
Զրույցների ընթացքում նաև քննարկվել է Բերինգի նեղուցի տակ թունելի կառուցման հարցը։ Այս նեղուցը բաժանում է Ասիան և Հյուսիսային Ամերիկան։
The Economist-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքին մոտ կանգնած անձինք բանակցություններ են վարում ռուսական էներգետիկ նախագծերում մասնակցության շուրջ։
Հրատարակությունը չի նշում, թե կոնկրետ ովքեր են ներգրավված։ Ավելին` քննարկվում են Արկտիկայում հազվագյուտ մետաղների, նավթի և գազի հետ կապված հնարավոր գործարքներ։



