Բաժիններ՝

Ուկրաինայում սպանվել է ազգայնական Սաշկո Բելին, ով խոստացել էր սպանել Արսեն Ավագովին

Այս գիշեր Ուկրաինայի Ռովնո մարզում սպանվել է ուկրաինացի ազգայնական, «Աջ սեկտոր» ազգայնական կազմակերպության առանցքային գործիչներից Ալեքսանդր Մուզիչկոն, ով հայտնի է Սաշկո Բելի անունով: Այս մասին հաղորդում է Ուկրաինական «Վեստի» լրատվականը: Տեղեկությունը հաստատել է Ռովնոյի մարզային դատախազությունը:

Դեպի առնչությամբ հայտարարություն է արել Ուկրաինայի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Եվդոկիմովը, ով հիշեցրել է, որ Սաշկո Բելիի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել դեռևս մարտի 8-ին՝ խուլիգանության և իրավապահ մարմինների աշխատակիցների օրինական գործունեությանն ընդդիմանալու համար, իսկ մարտի 12-ին նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: «Աջ սեկտորի» համակարգող Սաշա Բելին սպանվել է իրավապահ մարմինների կողմից զինված խմբավորման վնասազերծման հատուկ գործողության ժամանակ, նա մահացել է կրծքավանդակին ստացած մի քանի հրազենային վնասվածքից:

Ավելացնենք, որ Ալեքսանդր Մուզիչկոն վերջին շրջանում պարբերաբար աչքի էր ընկնում Ուկրաինայի այս կամ այն պաշտոնյայի նկատմամբ ագրեսիվ և սանձարձակ պահվածքով: Մասնավորապես, մարտի սկզբներին նա, ինքնաձիգը ձեռքին, անգամ սպառնացել էր, որ կսպանի Ներքին գործերի նախարար Արսեն Ավագովին և «կկախի ծառից, ինչպես շանը»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս