Խոչընդոտը ոչ թե Վաշինգտոնն է, այլ Մոսկվան

«Իրանի հետ Արևմուտքի հարաբերությունների բարելավման դեպքում Հայաստանը կարող է մեծացնել Իրանի հետ հարաբերությունների պոտենցիալը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը` գնահատելով արևմտյան պետությունների և Իրանի հարաբերություններում վերջին շրջանում նկատվող որոշակի ջերմացումը:

Ըստ Կիրակոսյանի` հայ-իրանական հարաբերությունների սերտացումը կարող է խթանել նաև ԻԻՀ նախագահ Հասան Ռոուհանիի առաջիկա այցը Հայաստան, և անկախ Արևմուտք-Իրան հարաբերություններից` հարևան Իրանը, միևնույն է, կշարունակի զգալ Հայաստանի կարիքը:

Սակայն Հայաստանը, ըստ քաղաքագետի, պետք է մեծ աշխատանք կատարի` այդ պոտենցիալն իրական օգուտների վերածելու համար:

«Այստեղ հետաքրքրականն այն է, որ այլևս հայ-իրանական հարաբերությունների սերտացման հարցում խոչընդոտը ոչ թե Վաշինգտոնն է, այլ Մոսկվան: Այսինքն` մինչև ժնևյան բանակցությունները, Հայաստանի դիվանագիտության մարտահրավերն Իրանի հարցով ամերիկացիներին չհիասթափեցնելն էր, բայց հիմա, երբ Միացյալ Նահանգներն ուղիղ կապ է հաստատել Իրանի հետ, Հայաստանի վրա ճնշումը Մոսկվայից է»,- ասաց քաղաքագետը:

Կարդացեք նաև

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս