Բաժիններ՝

Լույս է տեսել հայ մեծ աստղագետ Բենիամին Մարգարյանին նվիրված գրքույկ

Հայ մեծ աստղագետ Բենիամին Մարգարյանի 100-ամյակի կապակցությամբ «Էդիթ-Փրինթ» հրատարակչության կողմից լույս է տեսել նրան նվիրված գրքույկ (28 էջ): Մարգարյանի կողմից իրականացված երկքնի լայնածավալ սպեկտրային շրջահայությունը հայտնի է ամբողջ աշխարհում:

Դրա շնորհիվ Մարգարյանը և նրա գործընկերները հայտնաբերեցին գերմանուշակագույն ավելցուկով 1500 գալակտիկա, որոնք ներկայումս կոչվում են Մարգարյանի գալակտիկաներ և ուսումնասիրվում են աշխարհի բազմաթիվ աստղադիտարաններում: Գրքույկում տեղ են գտել Բ.Ե. Մարգարյանի կենսագրությունը, նրա կյանքի ժամանակագրական ցանկը, կարևորագույն հրապարակումներն ըստ հետազոտությունների բնագավառների, տեղեկություններ Բյուրականի Առաջին և Երկրորդ շրջահայությունների մասին, Մարգարյանի հանրահայտ գալակտիկաների նկարագրությունը, Մարգարյանի շրջահայությանը և Մարգարյանի գալակտիկաներին նվիրված հրապարակումներ և բազմաթիվ լուսանկարներ:

Հայկական աստղագիտական ընկերություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս