Բաժիններ՝

Չեմպիոնների լիգա. հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցներն ու հավանական զույգերը

Ավարտվեցին Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի փլեյ-օֆֆ անցումային խաղերը, որոնց արդյունքներով վերջնականապես հայտնի դարձան Եվրոպայի գլխավոր ակումբային մրցաշարի 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները:

Անցումային խաղերի արգելքը հաջողությամբ հաղթահարեցին ու հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին «Նյուքասլը», Մադրիդի «Ատլետիկոն», «Բուդյո-Գլիմտը», Լևերկուզենի «Բայերը», ՊՍԺ-ն, «Գալաթասարայը», Մադրիդի «Ռեալն» ու «Ատալանտան»:

Ավելի վաղ ընդհանուր փուլի արդյունքներով միանգամից 1/8 եզրափակիչ էին դուրս եկել «Բարսելոնան», «Չելսին», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Սպորտինգը», «Մանչեսթեր Սիթին», Լոնդոնի «Արսենալն» ու Մյունխենի «Բավարիան»:

Մրցաշարի նոր ձևաչափով պայմանավորված՝ արդեն իսկ հայտնի են 1/8 եզրափակչի հավանական զույգերը.

ՊՍԺ — «Բարսելոնա» / «Չելսի»
«Գալաթասարայ» — «Լիվերպուլ» / «Տոտենհեմ»
«Ռեալ Մադրիդ» — «Սպորտինգ» / «Մանչեսթեր Սիթի»
«Ատալանտա» — «Արսենալ» / «Բավարիա»
«Նյուքասլ» — «Չելսի» / «Բարսելոնա»
«Ատլետիկո Մադրիդ» — «Տոտենհեմ» / «Լիվերպուլ»
«Բուդյո-Գլիմտ» — «Մանչեսթեր Սիթի» / «Սպորտինգ»
«Բայեր» — «Բավարիա» / «Արսենալ»
1/8 եզրափակչի վիճակահանությունը կկայանա վաղը՝ փետրվարի 27-ին: Արարողությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին:

Այս փուլի հանդիպումները կանցկացվեն 2026 թվականի մարտի 10-11-ին և 17-18-ին: Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 30-ին՝ Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ստադիոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս