19-ամյա զինվորի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ․ կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի ծնողները գտնվում են արտերկրում
ՀՀ ՊՆ Վարդենիսի զորամասում 19-ամյա զինվորի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ․ կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի ծնողները գտնվում են արտերկրում. տեղեկությունը փոխանցում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դեպքի փաստով արդեն ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացած զինվորի ծնողները գտնվում են արտերկրում․ հայրը՝ բուժման նպատակով, մայրը՝ որպես խնամող։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com -ը՝ փետրվարի 26-ին, հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ մարտական դիրքերից մեկում։
Մահացած զինծառայողը Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա Նարեկ Հակոբյանն է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում



