Տղա էինք ու պահեցինք. Սերժ Սարգսյանը՝ Արցախի մասին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի տված հայտնի հարցազրույցում, երբ ասել էր, թե՝ «Տղա եք, պահեք Արցախը», խոսքն ուղղված է եղել իշխանությանը։
«Տղա էինք, պահեցինք»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանը և շարունակեց.
«Դա երևի նախընտրական փուլ էր, հիշում եմ, որ նման հայտարարություն արել է, մեկ է՝ ես բոլոր ժամանակներում եղել եմ իշխանության և իշխանության մեջ գրավել եմ բավականին բարձր պաշտոններ։ Կարող եմ նաև այդ հայտարարությունն ինձ վերագրել։ Այո, ես պատասխանում եմ ձեզ՝ այո, տղա էինք ու պահեցինք»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում




