Հունվարի 1-ից առաջին շրջափուլով ապահովագրվել է 1.600.000 քաղաքացի. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը վարել է Անահիտ Ավանեսյանը։ Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարարը նշել է, որ ակնկալում է արդյունավետ համագործակցություն, առողջապահական ծրագրերի, բարեփոխումների համակողմանի քննարկում։ Հասարակական խորհրդի նիստի օրակարգում 2026 թվականի գլխավոր անելիքներն էին, մասնավորապես՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման վերաբերյալ հարցերը։ Ներկայացնելով ապահովագրության ներդրման ընթացքը՝ Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է վերջին երեք ամիսներին իրականացված լայնածավալ աշխատանքին, ընդգծել իրազեկման կարևորությունը՝ ուղղված քաղաքացիներին, բժշկական կենտրոններին և մասնագիտական հանրությանը։

«Հունվարի 1-ից առաջին շրջափուլով ապահովագրվել է 1.600.000 քաղաքացի՝ այս թիվը պարբերաբար որոշակի փոփոխություն է կրում, քանի որ մենք ունենք անընդհատ փոփոխվող ապահովագրական կարգավիճակ ունեցող քաղաքացիներ»,- նշել է նախարարը։ Ապահովագրական բարեփոխման բոլոր մանրամասները, ինչպես նաև ակնկալվող արդյունքը ներկայացնելուց հետո մեկնարկել է նիստի երկրորդ փուլը։ Այս հատվածում խորհրդի անդամները նախարարին ուղղել են տասնյակ հարցեր՝ ոչ միայն առողջության ապահովագրության վերաբերյալ։

ՀՀ առողջապահության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728