Դատարանը մերժեց Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանի բողոքը. Իրարանցում դատարանի մոտ
Վերաքննիչի քրեական դատարանը քիչ առաջ մերժեց Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանի բողոքը: Դատարանը գտել է, որ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը ճիշտ է. Վոլոդյա Ավետիսյանը պետք է կալանքի տակ մնա: Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանն ասաց, որ հաշվի առնելով համաներման ակտը՝ դատարանը պարտավոր էր նրան ազատ արձակել: Լրագրողների հարցին՝ արդյոք դա նշանակո՞ւմ է, որ դատարանն անօրինական վճիռ է կայացրել, Արա Զաքարյանը պատասխանեց. «Ես դատարանի որոշմանն այլ անուն չեմ կարող տալ»: Դատարանի որոշումը վրդովմունք առաջացրեց ազատամարտիկների շրջանում: Նրանցից ոմանք փորձեցին նույնիսկ ներխուժել դատարան: Արա Զարքարայանն ասաց, որ դատարանը հրապարակել է որոշման միայն եզրափակիչ մասը. հետևաբար որոշման պատճառներն իրեն հայտնի չեն: