Բաժիններ՝

Սիրիայի ճգնաժամը լուծելու գիտականորեն ապացուցված առաջարկ

Նախագահ Օբաման ասել է. «… իմ վարչակազմը փորձել է դիվանագիտություն, պատժամիջոցներ, նախազգուշացում  և բանակցություններ, և, այդուհանդերձ, Ասադի ռեժիմը չվարանեց՝ օգտագործեց քիմիական զենք»: Նույնիսկ, եթե Ասադը  հանձնի  իր քիմիական զենքն ու  միանա Քիմիական զենքի կոնվենցիային, որն  արգելում է  դրանց  կիրառությունը, Սիրիայի ճգնաժամը, միևնույն է, կմնա չլուծված: Բացի այդ, խոսելով ցանկացած ապագա ռազմական գործողությունների մասին, Օբաման ասել է, «… մենք չենք կարող լուծել ուրիշի քաղաքացիական պատերազմը  ուժի միջոցով, մասնավորապես,  ունենալով մեկ տասնամյակ պատերազմի փորձ Իրաքում և Աֆղանստանում»:

Օբամայի նախկին գործողությունները և ցանկացած հետագա ռազմական գործողություններ հիմնականում հիմնված են ենթադրությունների վրա՝ իրենց համապատասխան հետևանքներով: Հատկապես Մերձավոր Արևելքի դեպքում  շատ վտանգավոր է գործողությունները հիմնել կանխագուշակումների վրա. Ռեգիոնում իրադրությունը խիստ պայթուցիկ կարող է դառնալ:

Վտանգը կանխելու և իրադրությունը շտկելու   գիտականորեն հաստատված    արդյունավետ լուծում կա: Եթե նախագահ Օբաման ունի քաղաքական կամք՝ հրամայելու իր զինվորականներին օգտագործել  ոչ սովորական, սակայն արդյունավետ մոտեցում, նա այլևս կարիք չի ունենա իր  գործողությունները հիմնել կանխագուշակումների վրա:

Բռնությունը վերացնելու  նման եղանակը հիմնված է գրախոսված  հետազոտությունների վրա: Այս մոտեցումը փորձարկվել է field-tested by non-US militaries զինվորականների կողմից և հաստատված է 23 գիտական ուսումնասիրություններով, որոնք  գրախոսվել և տպագրվել են  գիտական ամսագրերում. Ելնելով 25 տարվա հետազոտություններից՝ այն  ընդունվել է   անկախ գիտնականների և հետազոտողների  կողմից:

Օտարերկրյա ռազմական շրջանակներն այն օգտագործել  են՝ որպես Անպարտելի  պաշտպանության տեխնոլոգիա (ԱՊՏ ). Այս կանխարգելիչ պաշտպանության համակարգը  գործում է միասնական դաշտի մակարդակով, որտեղ բնության բոլոր ուժերը միավորված  են: Այս պաշտպանական տեխնոլոգիան գերազանցում է  բոլոր մյուսներին, որոնք  հիմնված են ավելի   թույլ էլեկտրոնային, քիմիական և միջուկային ուժերի վրա:

Քաղաքական պատճառներով՝ ԱՄՆ Պաշտպանության  դեպարտամենտը (DoD)  անտեսել է  այս միասնական դաշտի վրա հիմնված մոտեցումը: Չնայած Լատինական Ամերիկայի զինվորականները հաջողությամբ կիրառում են այն, ԱՄՆ-ը շարունակում է ապավինել գրեթե բացառապես իր ոչ միասնական դաշտի վրա հիմնված  զենքին, այլ ոչ թե  ԱՊՏ-ի վրա  հիմնված մոտեցմանը:

ԱՊՏ-ն  ենթադրում է, որ զինվորականները պետք է ունենան իրենց կանխարգելիչ թևերը:  Զինվորականներն օրական երկու ժամ երկու անգամ կատարում են մարդկային ռեսուրսների տեխնոլոգիան, որը հետազոտված է գիտականորեն և  հայտնի է՝ որպես  Տրանսցենդենտալ մեդիտացիա  և դրա առաջընթաց ՏՄ-Սիդհի ծրագիր: Որպես   հասարակության մեջ  ներդաշնակություն  ստեղծող միավոր՝  նրանք հանգիստ կատարում են այս ծրագրերը մոտ երկու ժամ, ամեն օր երկու անգամ, ցանկալի է՝ ապահով, բայց  վտանգի վայրին մոտիկ մի տեղ: Նրանց ներկայությունը և  տեղակայման վայրը պետք չէ  բացահայտել  բռնությունը վերացնելու  և կոնֆլիկտները լուծելու նպատակով:

Նշված 23 ուսումնասիրությունները, որոնք կատարվել են տարբեր մայրցամաքների  զարգացած և զարգացող երկրներում, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի, Հարավ-Արևելյան Ասիայի և Լատինական Ամերիկայի երկրներում, 20-րդ  դարում սոցիալական գիտությունների բնագավառում  կատարված  ամենամեծ և ամենահաջողված գիտափորձն է:

Վիճակագրական վելուծությունը  փաստում է, որ ներդաշնակություն ստեղծող նման  խմբերն ընդամենը 48 ժամվա ընթացքում իրենց  դրական նպաստն են  բերել հասարակությանը: Նշենք, որ ժամանակակից վիճակագրական մեթոդները, որոնք կիրառվում են սույն հետազոտությունների մեջ,  բացառում են  պատահականությունը:

ԱՊՏ-ն  կիրառվել է  պատերազմական ժամանակաշրջանում (ռազմական գործողությունների նվազում, մահացության և զոհերի թվի անկում, առաջընթաց՝ դեպի հակամարտության կարգավորում) և խաղաղ ժամանակաշրջանում (հանցագործությունների նվազում, բռնությամբ կատարված սպանությունների նվազում, աղքատության կրճատում, գործազրկության նվազում,  կյանքի որակի ցուցանիշի աճ):  Այն երկրնեըը, որոնք օգտագործում են այս տեխնոլոգիան,  կարճ ժամանակում լուրջ առաջընթաց են ունենում: Այս հաջողված փորձերից մեկն էլ  հենց այն է, ինչը կտրուկ կերպով  48 ժամում նվազեցրել  պատերազմի թեժությունը Լիբանանում 1984թ.:

1992թ. Մոզամբիկի նախագահ Յոակիմ Չիսանոն, գեներալ-լեյտենանտ Թոբիաս Դայը և  երկրի զինվորական գլխավոր հրամանատարությունը վերլուծել են  ԱՊՏ-ի  վերաբերյալ արված  հետազոտությունները և արդյունքում միաձայն որոշում են ընդունել՝ իրենց երկրում ուսուցանել 3000 զինվորականի և 16,000 ոստիկանի:

Ինչպես և կանխատեսվել էր, բռնությունները մինչև 1993թ. իրենց ավարտին հասան:  Նման խմբերի միջոցով երկրները նաև  ավելի ինքնաբավ են դառնում: Օրինակ, Մոզամբիկի տնտեսական աճը կազմել է 19 %: Թեև 1992թ. այն աշխարհի  ամենաաղքատ երկիրն էր, բայց   արդեն 2000 թ.   երկիրը  սկսել էր արագընթաց  տնտեսական աՃ գրանցել:

Պատմությունը  ձևավորվում է  տվյալ ժամանակաշրջանին հարիր տեխնոլոգիական նորարարությամբ: Հռոմեական կայսրությունը հեղափոխություն արեց  զենքի պատմության մեջ սրի հայտնագործումով: Այնուհետև  բրիտանացի զինվորներն իրենց հրացաններով էին սպառնալիք տեղում: Գերմանական պատերազմի մեքենան պահանջում էր վառելիքով աշխատող  արագ շարժիչներ  կայծակնային  պատերազմի համար: Հզոր ատոմային զենքը, ինչպես նաև թռչող սարքերը  մեծ չափով  ազդում են քաղաքական  որոշումների  վրա  Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր:

Նման տեխնոլոգիական մի նորարարություն էլ այսօր է տեղի ունենում: Մեկ լատինաամերիկյան երկիր  արդեն իսկ  պատրաստում է 11.000 ռազմական ԱՊՏ-ի փորձագետներ: Սա պատմական  իրադարձություն է:  Ըստ  ավելի վաղ կատարված  հետազոտությունների՝ այս թիվը կստեղծի  կոհերենտության գլոբալ ազդեցություն: Բնության բոլոր օրենքների Միասնական դաշտի կիրառությամբ  ռազմական ԱՊՏ-ի  խումբը կարող է  օգտագործել տիեզերքի առավել հզոր ուժը, և հետևաբար՝ դառնալ աշխարհի ամենահզոր ռազմական ուժը՝ պարզապես առաջ բերելով խաղաղ ազդեցություն:

Եթե գլխավոր հրամանատար նախագահ Օբաման իրոք  մտածում է «… խաղաղ կարգավորման մասին», նա  պետք է համարձակություն ունենա հրամայելու ԱՄՆ զինվորական ուժերին՝ կիրառել ԱՊՏ: Եթե նա արագ  գործի, ԱՄՆ-ը կարող է կրկին հայտնվել  պատմության  առաջնաբեմում՝ ճիշտ այնպես, ինչպես դա արեց տիեզերագնացության մեջ՝ ետ մղելով  Ռուսաստանին: Դրանով նա կբարձրացնի իր միջազգային հեղինակությունը՝ նվաճելով «ներքին տարածքը»՝ միասնական դաշտը, և  աշխարհի համար ստեղծելով հարատև խաղաղություն:

Թերեզա  Ստուձինսկի և Դոկտոր  Դեյվիդ Լեֆֆլեր

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս