Բաժիններ՝

Թուրքիայում անցկացված բողոքի ակցիաները վերացվում են դժվարությամբ. Ալի Բաբաջան

Թուրքական Hurriyet թերթի փոխանցմամբ` Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը հայտարարել է, որ Թուրքիայում անցկացված բողոքի ակցիաները մեծապես ազդել են երկրի իմիջի վրա, իսկ դրանց հետևանքները վերացվում են դժվարությամբ: Բաբաջանի խոսքերով` երկրի իմիջի վերականգնումը կտևի բազում ամիսներ:

Թուրքիայում մայիսի վերջին սկիզբ առած բողոքի ակցիաները շարունակվեցին մոտ երեք շաբաթ: 79 նահանգներում անցկացված հակակառավարական այդ ակցիաներին մասնակցել է 2.5 միլիոն մարդ: Դրանց հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել մոտ 4000 մարդ, իսկ 4900 մարդ էլ ձերբակալվել է ոստիկանության կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս