Բաժիններ՝

Հայաստանում հաշվառված խոշոր ու մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը նվազել է

Հանրապետությունում տարեսկզբի՝ 2025թ հունվարի 1-ի դրությամբ հաշվառվել է 475 հազար 835 խոշոր եղջերավոր կենդանի, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դրությամբ նվազել է 3.2 տոկոսով:

Այս մասին են վկայակում Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները:

Հունվարի 1-ի դրությամբ հաշվառված կովերի գլխաքանակը կազմել է 201 հազար 281, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 4.7 տոկոսով:  2.5 տոկոսով նվազել է նաև խոզերի գլխաքանակը՝ կազմելով 182 հազար 315: Նվազել է նաև մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը:

Հունվարի 1-ի դրությամբ ոչխարների գլխաքանակը կազմել է 668 հազար 368՝ նվազելով 3.2 տոկոսով: Հաշվառված այծերի գլխաքանակը հունվարի 1-ի դրությամբ կազմել է 17 հազար 382՝ նվազելով 10.8 տոկոսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս