
ԿԱՊԻՏԱԼԻ ՈՒԺԸ. ՆՈՐ ՀԱՂՈՐԴԱՇԱՐ՝ 168TV-Ի ԵԹԵՐՈՒՄ
Այսուհետ յուրաքանչյուր շաբաթ օր, ժամը 20։00-ին Ձեզ ենք ներկայացնելու Աղավնի Սուքիասյանի հեղինակային «Կապիտալի ուժը» հաղորդաշարը։
Հաղորդաշարի հյուրերը լինելու են հայ գործարարները։
Նրանք Ձեզ պատմելու են իրենց հաջողության պատմությունների մասին, միաժամանակ կիսվելու են նաև անհաջողությունից քաղած դասերով։
Հաղորդաշարի ընթացքում գործարարներն անդրադառնալու են նաև իրենց ոլորտին առնչվող խնդիրներին՝ փոձելով առաջարկել դրանց լուծումները։
Հաղորդաշարի առաջին հյուրը «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության հիմնադիր Արայիկ Գոջաբաշյանն է։