Իշխանությունը արցախցիների խնդիրները դիտարկում է որպես սոցիալական հարցեր, իսկ դրանց քաղաքական ու ազգային կարևորությունը ներկայացնում որպես «պատերազմի վտանգ». Հակոբ Հակոբյան

Հակոբ Հակոբյանը գրում է.  «Փաշինյանի կառավարությունը չունի բավարար համարձակություն և ցանկություն բարձրաձայնելու այն փաստը, որ Արցախը համարվում է հայկական պատմական տարածք, և հայ բնակչությունը իրավունք ունի ապրելու այդ տարածքում՝ պահպանելով իր ազգային ինքնությունը։

Սա է միակ պատճառը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արցախցիների խնդիրները դիտարկում է բացառապես որպես սոցիալական հարցեր, իսկ դրանց քաղաքական ու ազգային կարևորությունը՝ ուղակիորեն անտեսում է և ներկայացնում  «պատերազմի վտանգ»: Հումանիտար հարցերը, իհարկե, կարևոր են, սակայն դրանք չպետք է անտեսեն քաղաքական ու ազգային տեսլականը, որը վերաբերում է Արցախի տարածքային ամբողջականության, նրա պատմական կարգավիճակի և բնակչության ինքնորոշման իրավունքին։ Հայաստանի իշխանությունների նման վարքագիծը ունենալու է բազում հետևանքներ, որոնք վտանգավոր և կործանարար են ոչ միայն Արցախի հայերի, այլ նաև ամբողջ հայ ժողովրդի համար»:

Տեսանյութեր

Լրահոս