
Սննդաբանը նշել է վիտամին C-ի աղբյուրները

Սննդաբան բժշկական գիտությունների թեկնածու Ելենա Սոլոմատինան խոսել է վիտամին C-ի աղբյուրների մասին:
Նա հիշեցրել է, որ վիտամին C-ն չի կուտակվում կամ արտադրվում օրգանիզմի կողմից, բայց այն պետք է ընդունվի իմունային համակարգն ամրապնդելու համար: Վիտամին C-ի աղբյուրներն են սննդամթերքը և բիո-հավելումները:
«Լավագույն աղբյուրը բուլղարական պղպեղն է, որի կեսն ապահովում է վիտամին C-ի ամենօրյա պահանջը: Այդ վիտամինի աղբյուրներ են նաև մասուրը, չիչխանը: Թթվեցրած կաղամբը վիտամին C-ի հիանալի աղբյուր է, այնտեղ վիտամին C-ն ավելի շատ է, քան սովորական կաղամբի մեջ»,- Sputnik ռադիոյի եթերում ասել է մասնագետը:
Սոլոմատինան հավելել է, որ վիտամին C-ն հանդիպում է նաև բոլոր հատապտուղների, բանջարեղենի և մրգերի մեջ, որտեղ այն զուգորդվում է բիոֆլավոնոիդների հետ: