Արթնացրե’ք, եվրադիտորդներին, ադրբեջանցի օկուպանտները «հարցնում են». Արման Աբովյան

Արման Աբովյանը գրում է.  «Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին որոշ եվրածաղրածուներ հեքիաթներ պատմում այն մասին, թե իբր եվրադիտորդները Հայաստանի սահմանների անվտանգության երաշխավորներն են։

Ես հիմա ուզում եմ պարզապես հարցնել դրանց` իսկ ինչու եվրադիտորդները նույնիսկ «թեթև» խոսք չեն ասում այն մասին, որ արդեն երկու շաբաթից ավելի է, ինչ Ադրբեջանը ռազմական սադրանքներ է իրականացնում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներից դեպի Հայաստան:

Ինչու հստակ, պարզ և ուղիղ չի հայտարարվում, որ Ադրբեջանն ամեն գիշեր կրակում է հայկական գյուղերի ուղղությամբ։

Խնդրում եմ, թակե’ք «Մարիոթի» դռները, պոկեք դրանց «Նաիրի» կոնյակի շշից: Ի վերջո արթնացրե’ք, իրանց ադրբեջանցի օկուպանտները «հարցնում են»»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930