Բաժիններ՝

Հրդեհ ավտոմեքենայում

Ապրիլի 5-ին, ժամը 19:43-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի սկզբնամասում այրվում է «VAZ» մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։00-ին, մարվել՝ 20։44-ին։ Այրվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը՝ մասամբ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս