Միջադեպ ԱԺ-ում. Արծվիկ Մինասյանը կասկածում է, որ ՀՀԿ-ականները Հայաստանից են

ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում էր ՀՅԴ խմբակցության օրենսդրական առաջարկը` ստեղծել «Նաիրիտ» գործարանի ֆինանսատնտեսական վիճակն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը համոզում էր ՀՅԴ հարցի քննարկումը հետաձգել` պատճառաբանելով, թե դա կարող է խանգարել ներդրումային ծրագրի իրականացմանը: Հիմնավորելու համար, որ ինքը ևս մտահոգ է երկրի ճակատագրով, Վարդան Այվազյանը Արծվիկ Մինասյանին ասաց. «Մենք էլ ենք չէ՞ այս երկրից»:

Արծվիկ Միանսյանը հակադարձեց` ասելով. «Լսելով ձեզ և նայելով ձեր արածներին, կասկածում եմ, որ այս երկրից եք»:

«Ո՞ւմ ես կասկածում»,- հարցրեց Այվազյանը: Ի պատասխան Ա. Մինասյանն ասաց. «Քաղաքական մեծամասնությանը»:

«Ի՞նձ էլ»,- հետևեց Վարդան Այվազյանի ճշտող հարցը:

«Այդ թվում` նաև Ձեզ»,- պատասխանեց Արծվիկ Մինասյանը:

Դրանից հետո հանձնաժողովի նիստին ներկա դաշնակցության փորձագետի և Վարդան Այվազյանի միջև վիճաբանություն սկսվեց, Վարդան Այվազյանը պահանջեց, որ փորձագետը լքի սրահը, և ընդմիջում հայտարարեց:

Տեսանյութեր

Լրահոս