Բաժիններ՝

Աշխարհի 10 հյուրընկալ երկրների ցանկը

Delfi.ua կայքը հրապարակել է աշխարհի 10 ամենահյուրընկալ երկրների ցանկը:

  1. Իսլանդիա: Այս երկիրն իդեալական է այն մարդկանց համար, ովքեր սիրում են խնայողություններ անել: Իսլանդացիները բարի են և կարծում են, որ պետք է օգնել մարդկանց: Օրինակ՝ եթե իսլանդացին ճանապարհին բղավող մարդ տեսնի, ապա անպայման կարգելակի և նրան տեղ կհասցնի:
  2. Նոր Զելանդիա: Այս երկրում իրենց հանգիստն անցկացրած զբոսաշրջիկները պատմում են, որ տեղացիներն իրենց ընթրիքի են հրավիրել, գիշերելու հնարավորություն տվել, նույնիսկ մեքենա են տրամադրել՝ երկրի տեսարժան վայրերը տեսնելու համար:
  3. Մարոկկո: Ըստ կայքի՝ այստեղ ապրող մարդիկ նույնպես հոգատար են. զբոսաշրջիկներին կարող է դուր չգալ միայն այն հանգամանքը, որ նրանք շատ հարցեր են տալիս անձնական կյանքի, իրերի գների, աշխատանքի մասին: Սակայն դա այնտեղ քաղաքավարության նշան է համարվում:
  4. Մակեդոնիա: Այս երկիրը զբոսաշրջիկների շրջանում այնքան էլ հայտնի չէ, սակայն երկրի բնակիչները սովորություն չունեն զբոսաշրջիկներից գումար շորթելու: Բացի այդ՝ այս երկորւմ ծառայությունների և ապրանքների գները բավական մատչելի են:
  5. Ավստրիա: Ավստրիացիները մշտապես պատրաստ են օգնության ձեռք մեկնել մարդկանց, սակայն, ըստ կայքի՝ պետք չէ նրանցից ջերմ զգացմունքների արտահայտության սպասել:
  6. Սենեգալ: Այն առավել հայտնի է ֆրանսիացի զբոսաշրջիկների շրջանում: Բնակիչներն այստեղ բավական ընկերասեր են և պատրաստ են օգնել, սակայն չպետք է մոռանալ նաև այն մասին, որ երկրում գողությունը բավական բարձր մակարդակի վրա է:
  7. Պորտուգալիա: Այս երկրի բնակիչները նույնպես հայտնի են իրենց հյուրընկալությամբ:
  8. Բոսնիայում և Հերցեգովինայում ապրող բնակչները մշտապես լավ են ընդունում զբոսաշրջիկներին:
  9. Իռլանդիա: Այս երկրի բնակիչները հայտնի են նրանով, որ շատ էմոցիոնալ են:  Նրանք բաց են շփման համար:
  10. Բուրկինաֆասո: Չնայած այն հանգամանքին, որ այս երկիրը աշխարհի ամենաաղքատների շարքում է, այնուամենայնիվ, զբոսաշրջիկները հաճախ ասում են, որ մարդիկ այստեղ շատ կենսուրախ են: Իսկ երկրի անունը թարգմանաբար նշանակում է «արդար մարդկան հայրենիք»:

iceland

Makedonia

Senegal

Կարդացեք նաև

Hercegovinia

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս