Բաժիններ՝

Հայտարարվել են լավագույն ինտերիեր ունեցող մեքենաները (լուսանկարներ)

WardsAuto հրատարակչության փորձագետները հրապարակել են իրենց վարկանիշը, որում ներառված են ամենից լավ սրահ (ինտերիեր) ունեցող մեքենաները։

Որոշում ընդունելիս հաշվի են առնվել մի շարք չափանիշներ՝ օգտագործված նյութերի որակը, հարմարավետությունը, անվտանգությունը, տեսքը և այլն։ Բացի այդ, մասնագետները հաշվի են առել նաև տարբեր սարքավորումներ օգտագործելու հարմարությունը (օրինակ՝ բջջային հեռախոսի սինխրոնիզացիայի հնարավորությունը)։

Ուսումնասիրությունների արդյունքում՝ լավագույն սրահ ունեցող մեքենա ճանաչվել է  Acura RDX կրոսսովերը։

Acura-2 acura-1

Կարդացեք նաև

 

 

Երկրորդ տեղում Cadillac XTS-ն է

Cadillac-XTS-Interior Cadillac-XTS-1

 

Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Chevrolet Spark-ը։

chevrolet2 chevrolet1

 

Լավագույն տասնյակում տեղ են գտել նաև Hyundai Santa Fe Sport, Kia Forte (Cerato), Lexus GS 450h, Mazda6, Nissan Pathfinder, Ram 1500 և Toyota Avalon մեքենաները։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս