Աշխարհում գինու արտադրությունը նվազել է՝ 1961 թվականից ի վեր հասնելով ամենացածր մակարդակի

Աշխարհում գինու սպառման և արտադրության ծավալները 2024 թվականին նվազել են և հասել ամենացածր մակարդակի ավելի քան 60 տարվա ընթացքում։ Համապատասխան մամուլի հաղորդագրությունը հրապարակել է Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպությունը (OIV):

Կազմակերպության տվյալների համաձայն՝ 2024 թվականին գինու համաշխարհային սպառումը գնահատվել է 214 միլիոն հեկտոլիտր, ինչը 3,3 տոկոսով պակաս է 2023 թվականի մակարդակից։

Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպությունը կարծում է, որ գինու սպառման անկումը կապված է տնտեսական և աշխարհաքաղաքական գործոնների, ինչպես նաև մարդկանց սոցիալական սովորույթների, նախասիրությունների փոփոխության հետ։Բացի այդ, 2024 թվականին գինու արտադրությունը 2023 թվականի համեմատությամբ նվազել է 5%-ով և կազմել 226 մլն հեկտոլիտր։

«Սա հիմնական պայմանավորված է անկանխատեսելի և ծայրահեղ եղանակային պայմաններով ինչպես հյուսիսային, այնպես էլ հարավային կիսագնդերում, որի պատճառը կլիմայի փոփոխությունն է», – նշված է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է նաև, որ 2024 թվականին աշխարհում խաղողի այգիների տարածքը նվազել է արդեն չորրորդ տարին անընդմեջ և կազմել 7,1 միլիոն հեկտար։

Տեսանյութեր

Լրահոս