«Կարծում եմ Միքայել Սրբազանը մտածելու տեղ ունի իրեն պետքի համար պաշտպանողների հարցում»․ Հայկ Դերզյան

Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ մենք քննադատեցինք Միքայել Սրբազանին, հայտնի շրջանակները մեզ մեղադրանքներ ձոնեցին։

Այսօր քաղաքապետ դարձած Վարդան Ղուկասյանը Միքայել Սրբազանի մասին խոսելիս ասում է, որ Սրբազանը ստել է ստորագարահավաք կազմակերպելու մասով (2008-ին Սրբազանին հոգևոր թեմից հանելու համար) և դա արել է ռեյտինգ հավաքելու համար։

Տարիքով փոքր է, մի բան է խոսում է…

Երբ ես այստեղ քայլում էի ինքն էլ ջահել տղա էր, հեռվից ինձ էլ դժվար բարև էին տալիս…

Այս խոսքերից հետո հայտնի շրջանակների կողմից քար լռություն է։ Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երևալու ցանկությամբ լցվածները շարունակում են ցիտել իրեն, բայց այն ինչ իրենց է պետք։ Հետևողական չեն մի բան էլ ասողին նախատեն։

Երկակի ստանդարտներով եք առաջնորդվում տիկնայք և պարոնայք։ Կարծում եմ Միքայել Սրբազանը մտածելու տեղ ունի իրեն պետքի համար պաշտպանողների հարցում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930