Թուրքիայի քաղաքացիները հաճախ են դիմում ռուսական վիզայի համար

2024 թվականին օտարերկրացիները ստացել են մոտ 1.4 մլն վիզա Ռուսաստան մուտք գործելու համար (ներառյալ թղթային և էլեկտրոնային վիզաները): Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նման վիճակագրական տվյալներ է ներկայացրել ռուսական մամուլը՝, հղում անելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության վիճակագրությանը:

Սա 41 տոկոսով ավել է, քան 2023 թվականին, երբ տրամադրվել էր մոտ 1 մլն վիզա։

Ամենաշատ վիզաներ տրամադրվել են Թուրքմենստանի ՝ 120.4 հազար վիզա, Հնդկաստանի՝ 53.2 հազար վիզա (+28%), Թուրքիայի՝ 39.5 հազար վիզա (-32%) և Գերմանիայի՝ 34.2 հազար վիզա (-42%) քաղաքացիներին։

Թուրքիայի և Գերմանիայի քաղաքացիներն ամենից հաճախ Ռուսաստան են մեկնել տուրիստական ​​վիզաներով, իսկ Հնդկաստանի քաղաքացիներին տրված դասական վիզաների գրեթե կեսը աշխատանքային վիզաներ են եղել։

Տեսանյութեր

Լրահոս