Վանաձորում 3 տարուց ավելի է՝ քաղաքապետ չկա, ասում եք՝ ճգնաժամ չկա, եթե Գյուրիում դուք չեղաք՝ ճգնաժամ է լինելո՞ւ. Վահե Դոխոյան

Վանաձորի ավագանու անդամ Վահե Դոխոյանը ֆեյսբուքյան իր էջւմ գրել է․

«ՔՊ-ն ասում է, եթե Գյումրիում ընտրվի ընդդիմության հավաքական թեկնածուն, ապա Գյումրիում քաղաքական ճգնաժամ կլինի։

Այ խելոքներ, Վանաձորում 3 տարուց ավելի է քաղաքապետ չկա, ասում եք քաղաքական ճգնաժամ չկա, հիմա եթե Գյուրիում դուք չեղաք ճգնաժամ է լինելո՞ւ:

ՔՊ-ն 2021 թվին պարտվեց Վանաձորում, 2025թ-ին` Գյումրիում, ու այսպես շարունակական է լինելու։

Նորից եմ ասում, դե անկեղծ եղեք, արձանագրեք, որ Վանաձորում վաղուց քաղաքական ճգնաժամ կա, կազմակերպեք արտահերթ ընտրություն, իսկ Ձեր պարտությունն երաշխավորված է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930