Ամեն գիշեր 2-3 անգամ կրակում են. Ես չեմ կարող ասել, խաղաղ կապրե՞ն, թե՞ ոչ.  Խոզնավարի վարչական ղեկավար

Ադրբեջանը շարունակում է գիշերային ժամերին կրակել Սյունիքի մարզի ուղղությամբ։

Խոզնավար գյուղի վարչական ղեկավար Վահան Զաքարյանի խոսքով՝ այս գիշեր ևս գյուղում հեռվից կրակոցի ձայները լսվել են։

«Կրակոցները գիշերային ժամին են, գյուղի ուղղությամբ չեն կրակում, անկանոն կրակոցներ են։ Ամեն գիշեր մի 2-3 անգամ կրակում են»,- 168.am հետ զրույցում նշեց Խոզնավարի վարչական ղեկավարը։

Վահան Զաքարյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է պատկերացնում նման պայմաններում Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի»  ստորագրումը, հնարավոր համարո՞ւմ է Ադրբեջանի հետ այդ պայմանագրի ստորագրումից հետո խաղաղ ապրելը։

Կարդացեք նաև

«Ես չեմ կարող ասել, ո՛չ այդ պայմանագիրը կազմելուց եմ այնտեղ եղել, ո՛չ էլ ստորագրելուց եմ լինելու, չգիտեմ էլ՝ այդ պայմանագիրը կա՞, թե՞ ոչ։

Ես չեմ կարող ասել, խաղաղ կապրե՞ն, թե՞ ոչ, սա ուրիշ հարց է, որին ինքս չեմ կարող պատասխանել»։

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին ադրբեջանական կողմից կրակոցներ են եղել Խնածախի ուղղությամբ, կրակոցների հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տան կտուրը։

Տեսանյութեր

Լրահոս