Բաժիններ՝

Էրդողանի խորհրդականը խիստ քննադատել է պոլսահայ երգչին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը սուր քննադատական խոսքեր է հնչեցել պոլսահայ ռոք երաժիշտ Հայկո Ջեփքինի հասցեին՝ անարգելով նրա արտաքին տեսքն ու արվեստը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Սարալը սոցիալական ցանցերում Ջեփքինին «մարդ չհամարելով»՝ նրան անվանել է «երաժիշտի նմանակ», իսկ նրա արվեստը՝ «անորոշ»։ Հայկո Ջեփքինն էլ ի պատասխան կոշտ է արձագանքել՝ հիշեցնելով, որ տարիներ շարունակ ողջ Թուրքիայի համակրանքն է վայելում և արժանապատվորեն ներկայացնում իր արվեստը։

Ջեփքինը նշել է, որ որպես արվեստագետ՝ միշտ պայքարել է ճնշումների դեմ և իրեն համարում է բոլոր գաղափարական ծայրահեղությունների քննադատ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930