Բաժիններ՝

Ինչպես առավոտյան եռանդուն արթնանալ

Բժիշկ Քարան Ռաջը բացատրել է, որ առավոտյան ուժասպառ վիճակը կարող է կապված լինել ոչ թե անկողնում անցկացրած ժամերի քանակի, այլ քնի ցիկլի կեսից արթնանալու հետ:

Ըստ բժշկի՝ «90 րոպեի կանոնը» օգնում է հաշվարկել, թե որ ժամին է պետք պառկել քնելու:

«Ամեն գիշեր ձեր ուղեղն անցնում է քնի մի քանի ցիկլերի միջով: Յուրաքանչյուր ցիկլ սկսվում է մակերեսային քնի ժամանակաշրջանից, այնուհետև անցնում եք խորը քնի, ապա վերադառնում մակերեսայինի: Այս ցիկլերից յուրաքանչյուրը տևում է մոտ 90 րոպե: Դուք թարմացած եք զգում, եթե արթնանում եք այդ 90 րոպեանոց ցիկլերից մեկի ավարտին»,- բացատրել է նա:

Ըստ Ռաջի՝ անհրաժեշտ է հաշվել 90 րոպե այն պահից, երբ հարկավոր է արթնանալ, մինչև հասնեք այն ժամին, երբ հարմարավետ է քնել:

Կարդացեք նաև

Նա նաև նշել է, որ մեզնից յուրաքանչյուրն ունի քնի ցիկլերի յուրահատուկ երկարություն, ուստի խորհուրդները համընդհանուր չեն լինի:

Ռաջը իր այս խորհուրդներով տեսանյութը տարածել է նաև սոցիալական իր էջերից մեկում, որը 1 միլիոնից ավելի դիտում ունի: Մեկնաբանություններում սոցցանցի շատ օգտատերեր գրել են, որ մեթոդը գործում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս