
Կարտոֆիլով և ոսպով աղցան

Բաղադրիչները՝
• Կարտոֆիլ- 1 կգ
• ձեթ- 1 ճ/գ
• աղ- 1 թ/գ
• ոսպ- 2 բաժակ (խաշած)
• թարմ սպանախ- 1 կապ
Սոուսի համար՝
• ձեթ- 1/3 բաժակ
• սամիթ- 1/4 բաժակ (կտրատած)
• կանաչ սոխ- 1/4 բաժակ (կտրատած
• քացախ- 2 ճ/գ
• մանանեխ- 1 թ/գ
• մեղր- 1/2 թ/գ
• աղ- 1/2 թ/գ
• սև պղպեղ- 1/2 թ/գ
Պատրաստման եղանակը՝
Կարտոֆիլը համաչափ կտրատել, համեմել ձեթով և աղով և եփել նախապես 200° տաքացված ջեռոցում՝ 50-60 րոպե, մինչև ոսկեգույն դառնա։
Սոուսի պատրաստման համար անհրաժեշտ էխառնել բոլոր բաղադրիչները։
Ջեռոցում պատրաստված կարտոֆիլին ավելացնել սպանախը և ոսպը։ Վերջում ավելացնել սոուսը, խառնել։