Freedom House-ը և 6 այլ գործընկեր կազմակերպություններ արձանագրել են, որ Ադրբեջանի իշխանությունները նպատակային արշավ են իրականացրել՝ Լեռնային Ղարաբաղը հայ ազգաբնակչությունից դատարկելու համար։ Ադրբեջանի ռեժիմը Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացրել է էթնիկ զտում։ Այս մասին ասվում է այսօր հրապարակված միջազգային փաստահավաք առաքելության զեկույցում։
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր իր գործով դատական նիստի ժամանակ անդրադարձավ «Freedom House»-ի, ինչպես նաև միջազգային ևս մեկ-երկու կազմակերպությունների՝ Հայաստանում ժողովրդավարության մակարդակի մասին տարեկան զեկույցներին, որոնցում անդրադարձ կար նաև դատական իշխանությանը: Մանավորապես Freedom House»-ի զեկույցի վերաբերյալ Արմեն Աշոտյանը փոխանցեց.
Միջազգային իրավապաշտպան «FREEDOM HOUSE» կազմակերպության տարեկան զեկույցն աշխարհում ազատությունների մասին հայկական տիրույթում հիմնականում քննարկվեց իր Արցախյան գնահատականներով, որոնք հստակ արձանագրում էին Ադրբեջանի հակահայկական, հակաժողովրդավարական պահվածքը: Եթե մենք ունենայինք գոնե մի քիչ ազգային և խելամիտ իշխանություններ, ապա արևմտյան աշխարհում հեղինակություն վայելող այս կազմակերպության գնահատականները կարող էին ուժեղացնել հայկական դիվանագիտության զինանոցը…
«Freedom House»-ի այսօր հրապարակած «Ազատությունն աշխարհում» զեկույցն անդրադարձել է 2023 թվականին տեղ գտած զինված բախումներին՝ նաև բազմիցս կանգ առնելով Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության տեղահանման, աշխարհում ավտորիտարիզմի աճի, օրինակ՝ Անդրբեջանում և Ռուսաստանում իշխող ռեժիմների ապրապնդման վրա։
«Դա այնքան անհեթեթ տեղեկություն է, ո՞նց կարող է նման բան լինել»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր զեկույցում նշել է, որ ՀՀ կառավարությունը լրտեսական ծրագրեր է օգտագործել լրագրողներին, այլախոհներին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստներին գաղտնալսելու համար: