ՀՀ դատական դեպարտամենտ, ՀՀ քննչական կոմիտե, համաներում, ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, պետական մարմին, ՆԳՆ, քրեական
Իր գործով դատական նիստի ժամանակ Սդ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը շեշտեց՝ եթե այս գործը չկարճվի, պատասխան են տալու բոլորը՝ նախկին գլխավոր դատախազից սկսած:
Դուք կարծում եք՝ ՔՊ-ական մեծահարուստ պատգամավորներն օրուգիշեր ձեր խնդիրներո՞վ են ապրում կամ մտահոգվում՝ Արցախը հանձնելու, արցախցիներին անտուն դարձնելու, Բաքվի բանտերը հայ ռազմագերիներով ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությամբ լցնելու, Տավուշից և Հայաստանի այլ հատվածներից տարածքներ թշնամուն հանձնելու, Հայաստանի սուվերեն տարածքներում թշնամու զորքի գտնվելու, ՀՀ հպարտ քաղաքացու անվտանգության, սպասվող նոր պատերազմի մասին..
Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը միանշանակ բացասաբար է ազդելու Հայաստանում ներդրումային միջավայրի վրա. այդ նախագիծն աբսուրդ է, որովհետև մեզ նման փոքր երկրները հակառակի կարիքն ունեն՝ ներդրումները խթանելու համար, հետևապես՝պատահական չէր, որ նախորդ իշխանությունների օրոք ամեն բան արվել է խախտումը վերացրած տնտեսվարողին քրեական պատասխանատվության չենթարկելու, կալանքի չտանելու համար, ինչը ճիշտ մոտեցում էր։
Գաղտնիք չէ, որ իշխանության մեջ բոլոր հարցերը վճռում է անձամբ Նիկոլ Փաշինյանը՝ սկսած արտաքին քաղաքականությունից, վերջացրած տնտեսությամբ, սոցիալականով, կենցաղային, այդ թվում՝ մանր-մունր խնդիրներով։
Երեկ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը կազմել և հաստատել է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը՝ քրեական և վարչական մասնագիտացման բաժիններով՝ համաձայն հավելվածի:
Մի բան ակնհայտ է. գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում, այն է թե՝ հիմնարկի պետերին հիմնարկից հիմնարկ տեղափոխելով՝ ոչինչ չի փոխվում, և եթե ՔԿԾ-ում, այնուամենայնիվ, ծառայողական քննությամբ չկարողանան պարզել արգելված իրերի ներթափանցման ուղիները, մենք կկարողանանք օգնել: ՔԿԾ ղեկավարությանն այս պահին սոսկ հիշեցնենք՝ մի հիմնարկի պետի, ում օրոք արգելված իրեր են մտնում ՔԿՀ, իմաստ ունի՞ տեղափոխել այլ հիմնարկ՝ ղեկավարելու։
ՀՀ ԶՈՒ հետախուզության վարչության նախկին պետ, 2018-2021թթ.՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի խորհրդական, ապա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, ՀՀ ՊՆ նախկին տեղակալ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը վերջերս հայտարարել էր քաղաքական գործունեություն սկսելու մասին։ Նա գտնվում է Մոսկվայում և հանդես է գալիս որպես իր կողմից վերջերս ստեղծված «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ: