Եղավ հորինված ՍԴ ճգնաժամը, ու ասացին՝ «լուծումը մենք տեսնում ենք, որ Հրայր Թովմասյանը հրաժարական տա. Թովմասյան

Իր գործով դատական նիստի ժամանակ Սդ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը շեշտեց՝ եթե այս գործը չկարճվի, պատասխան են տալու բոլորը՝ նախկին գլխավոր դատախազից սկսած:

«Սա է իրականությունը, ու չեմ հոգնելու սրա մասին ասել: Սա եղել է բոլորի աչքի առաջ: Ինչո՞ւ է արվել: Եղել է սա քաղաքական հետապնդում, ուղղակիորեն կապված է եղել իմ լիազորությունների իրականացման հետ: Մեկ առ մեկ քիչ հետո տեսնելու եք, որ ուղղակիորեն կապված է, և դա ոչ ոք չի թաքցնում: Էն, որ եղավ հորինված Սահմանադրական դատարանի ճգնաժամը, ու ասացին՝ «լուծումը մենք տեսնում ենք, որ Հրայր Թովմասյանը հրաժարական տա: Սա է:  Հրայր Թովմասյանն էլ հրաժարական չտվեց: Դե չտվեց, ոչինչ, կաշառել… Շուտ գնացեք թոշակի, հենց ուզում եք, մինչև ձեր կյանքի վերջ թոշակ կստանաք: Ասինք՝ հո մենք ձրիակեր չե՞նք: Ասին՝ լավ, չեղավ, հանրաքվե ենք անում»,- ՍԴ զավթման օպերացիայի ժամանակագրությունը նկարագրեց Հրայր Թովմասյանը:

Վերջինս նշեց՝ համաշխարհային պատմության մեջ ինքը միակ մարդն է, ում աշխատանքից հանելու համար հանրաքվե են նշանակել:

««Հիմա էս ամբողջով չեն կարողացել անեն, չի ստացվել: Քրեական գործ են հարուցել, չեմ վախեցել, հրաժարական չեմ տվել: Որոշել են կարգապահական վարույթ հարուցել, ՍԴ-ն մերժել է, բերել են վաղաժամ կենսաթոշակի օրենքը, չի անցել, հանրաքվե են նշանակել, կեսից հետ են կանգնել, բերել են ԱԺ, ժամերի ընթացքում սահմանադրական փոփոխություններ են կատարել: Վենետիկ-մենետիկ բանի տեղ չեն դրել: Չի ստացվել, հարգելի դատարան, բերել են, որ ձեր ձեռքով անեն»,- ասաց Հրայր Թովմասյանը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս