Կառավարության այս որոշումը ստիպելու է, որ մարդիկ արտագաղթեն Հայաստանից. Հայկ Ֆարմանյան

Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը միանշանակ բացասաբար է ազդելու Հայաստանում ներդրումային միջավայրի վրա. այդ նախագիծն աբսուրդ է, որովհետև մեզ նման փոքր երկրները հակառակի կարիքն ունեն՝ ներդրումները խթանելու համար, հետևապես՝պատահական չէր, որ նախորդ իշխանությունների օրոք ամեն բան արվել է խախտումը վերացրած տնտեսվարողին քրեական պատասխանատվության չենթարկելու, կալանքի չտանելու համար, ինչը ճիշտ մոտեցում էր։

168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով ՊԵԿ կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագծին, որի ընդունման արդյունքում ուժը կորցրած կճանաչվեն գործարարներին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ խրախուսական նորմերը, նման տեսակետ հայտնեց տնտեսագետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանը՝ շեշտելով.

«Պետությունը տնտեսվարողին պետք է օգնության ձեռք մեկնի, անի այնպես, որ տնտեսվարողը գիտակցի՝ հարկը թաքցնելով՝ վնասում է կարգապահ հարկ վճարողին, բացի այդ, ՊԵԿ-ն ունի պատշաճ հարկային վարչարարություն՝ իրականացնելու գործիքներ՝ առանց այդ պատժի։ Մյուս կողմից, մենք այն երկիրը չենք,որ նման ճանապարհով գնանք. չունենք այն տնտեսական հզորությունները, ծավալները, որ կարողանանք պատժիչ միջոցներով հարց լուծել, ուստի նման օրենսդրական առաջարկով մենք վանում ենք ներդրողներին»,-ասաց Ֆարմանյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ նման նախագծեր առաջարկելուց առաջ նախ ՊԵԿ-ը պետք է պատասխանի հարցին՝ երբ ՊԵԿ հարկային կամ մաքսային տեսուչի մասնագիտական ցածր որակների և սխալների հետևանքով է տնտեսվարողը խնդիրներ ունենում, այդ դեպքում ո՞վ պետք է պատասխանատվություն կրի, կամ ինչո՞ւ չկա տնտեսվարողին վնաս տված հարկային կամ մաքսային աշխատողին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմ։

Ինչ վերաբերում է բյուջեի թերհավաքագրումերին, ապա Ֆարմանյանը հենց այս խնդիրը դրեց գործարարների նկատմամբ նոր պատժամիջոց կիրառելու Կառավարության ցանկության հիմքում՝ ընդգծելով.

«Տեսնում ենք, որ բյուջեն չի կատարվում, հետևաբար՝փորձում են տնտեսվարողներին պատժող նման նախագծով բյուջեի մուտքերնապահովել։ Կարծում եմ՝ հարկ հավաքելու և բյուջեի կատարումն ապահովելու պլանով է պայմանավորված նաև անհատ տաքսու վարորդներին սեպտեմբերի 1-ից հարկելու՝ Կառավարության որոշումը։ Մինչդեռ Կառավարության այդ որոշումներն ունենալու են հակառակ էֆեկտ. ստիպելու են, որ մարդիկ արտագաղթեն Հայաստանից, գործարարները կփակեն իրենց բիզնեսներն ու կհեռանան Հայաստանից։ Ու այստեղ է, որ հարց է առաջանում՝ էս ի՜նչ վիճակում են, որ անգամ տաքսու վարորդներին են որոշում հարկել»,-խոսքը եզրափակեց Ֆարմանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս