Փոխանցում կատարեք բանկային տերմինալով, նպատակը նշելով ու հաշվեհամարին, ոչ թե քարտին. Նաիրի Սարգսյան

«ԱՄՆ-ում և ԵՄ անդամ երկրներում հայտարարագրում են այն անձինք, ովքեր ունեն փոխհատուցման ակնկալիք, այսինքն՝ եթե անձը կատարել է ծախսեր, իր եկամուտները բավարարել են ամբողջական ծախսերը սպասարկելու համար, նա պետությունից փոխհատուցման ակնկալիք չունի, ինքն ընդհանրապես եկամուտների հայտարարագիր կարող է չներկայացնել: Ներկայացնում են այն պարագայում, երբ ստացված եկամուտները չի բավարարել ծախսերը սպասարկելու համար, որպեսզի պետությունը լրացուցիչ տրամադրի նրանց սոցիալական ծախսերի ապահովման համար մնացած ծախսերը, և հայտարարագրում են իրենց պասիվ եկամուտներն ու հարկային գործակալի չստացված եկամուտները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ, իրավաբան Նաիրի Սարգսյանը:

Նա ներկայացրեց՝ ինչ են հայտարարագրում ՌԴ-ում և Վրաստանում. «Նրանք հայտարարագրում են գույքի վաճառքից եկամուտները և ՌԴ-ից դուրս եկամուտները: Վրաստանում հայտարարագրում են պասիվ եկամուտները և հարկային գործակալ չհանդիսացողներից ստացված եկամուտները: Այսինքն՝ համատարած բնույթ չի կրում, և այդ բոլոր երկրների մոտ նպատակը ոչ թե հարկի հավաքագրումն է, այլ հակառակը՝ օգնություն և օժանդակություն տրամադրելը: Այստեղ շատ կարևոր է շեշտել, որ եթե համեմատվում ենք այլ երկրների հետ, կարևոր է այդ երկրների համադրելիությունը ՀՀ-ի հետ՝ արդյո՞ք մենք համադրելի ենք Գերմանիայի, Նիդեռլանդների կամ ԱՄՆ-ի հետ: Սա ուղղակի ցնդաբանությունը է»:

Նաիրի Սարգսյանը ներկայացրեց նաև, թե ինչ ռիսկեր և հետևանքներ է պարունակում հայտարարագրման համակարգը. «10 հիմնական ռիսկեր և հետևանքներ ենք առանձնացրել, իհարկե, դրանք ավելին են: Եթե, օրինակ՝ ջուր ներկրողը ջուրը վաճառում է խանութին, ջուր ներկրողը վաճառքից վճարում է ԱԱՀ, որը խանութը, որ վաճառում է ձեզ, հաշվանցում է ջրի գործարանի կամ ներկրողի ստացած ԱԱՀ-ն, այսինքն՝ տարբերություն հատվածն է վճարում: Դուք, երբ խանութից ձեռք եք բերում, այդ ամբողջական հարկը վճարում եք խանութին, որպեսզի խանութն էլ դրա տարբերության հատվածը վճարի պետությանը: Եկամտային հարկի դեպքում ստացվում է, որ ֆիզիկական անձանց նույնիսկ այդ նվազագույն իրավունքը չի տրամադրվում որևէ կերպ:

Վճարահաշվարկային ապարատներից և քարտից քարտ փոխանցումները էական վտանգներ են իրենց մեջ պարունակում, միմյանց միջև փոխանցումները կատարելիս իմացեք, որ պետք է լինեք շատ ուշադիր: Փոխանցում կատարեք բանկային տերմինալով, որտեղ նպատակի նշումը կարող եք կատարել: Միմյանց փոխանցումներ կատարելիս ոչ թե քարտի համարը պահանջեք, այլ հաշվեհամարը, ընդ որում՝ նպատակ դաշտում պարտադիր նշեք՝ ինչ նպատակով է: Եթե պարտքով եք տրամադրում կամ պարտք եք վերադարձնում, նշում եք՝ փոխառության տրամադրում կամ փոխառության վերադարձ»:

Կարդացեք նաև

Նա նշեց, որ հայտարարագրումն առաջադրում է հարկային, վարչական և քրեական պատասխանատվություն, և մանրամասնեց, թե որ դեպքերում դրանք ինչպես են կիրառվում. «Օրինակ՝ 100 հազար դրամ գումար եք ստացել, չկա պայմանագիր, առաջանում է 20 հազար դրամ ավելորդ հարկ, և երկու տարի հետո հարկային մարմինը գալիս է ձեզ մոտ ստուգման, բացահայտում է, որ այդ 20 հազար դրամ հարկը չեք վճարել, հարկային պատասխանատվության միջոց է կիրառում 50 տոկոս, այսինքն՝ հարկի գումար + հարկի գումարի 50 տոկոսը, ինչպես նաև տույժ՝ 0.75 տոկոսի չափով.

«20 հազար դրամը դառնում է մոտավորապես 40 հազար դրամ: Հաջորդ պատասխանատվության միջոցը քրեական պատասխանատվությունն է, որը հարկերից խուսափում է ենթադրում. Քրեական պատասխանատվության վտանգի ենթակա են այն մարդիկ, ովքեր ունեցել են մի քիչ ավելի շատ փոխանցումներ, ոչ թե 100 հազար դրամ, այլ 1, 2, 3 միլիոն փոխանցումներ միմյանց միջև, ընդ որում՝ տարեկան կտրվածքով: Նման դեպքում կարող է հասնել ընդհուպ մինչև 3-6 տարով ազատազրկում քրեական պատասխանատվության:

Վարչական իրավունքով հայտարարագիրը չներկայացնելը կամ սահմանված ժամկետից ուշ ներկայացնելը սահմանվում է նախազգուշացումից մինչև 50 հազար դրամ տուգանք: Այսինքն՝ հիմա եթե բոլորը հանրագումարի ենք բերում, ստացվում է՝ հարկային պատասխանատվություն՝ 20 տոկոս, գումարած դրա կեսը՝ 50 տոկոս, և մոտավորապես կեսը՝ տույժի տեսքով: Վարչական պատասխանատվություն՝ 5-50 հազար դրամի սահմաններում, և քրեական պատասխանատվություն՝ ընդհուպ մինչև 3-6 տարի ազատազրկման տեսքով: Դա հանգեցնում է բնակչության աղքատացման, բնակչության տոտալ վերահսկողության: Սա հանգեցնելու է արտագաղթի ծավալների ավելացման և ներգաղթի ծավալների կրճատման»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս