«Ինքն իրեն խայտառակ գնահատական տվեց՝ համարելով «քյասիբի ռադիոյի» նման խոսող: Սա ամբողջությամբ արտահայտում է պետական կառավարման համակարգի մերկությունը և չգոյությունը: Այդ ջղաձգումների պատճառ կարող են լինել բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ընդդիմության փաստարկված այն բոլոր ձևակերպումները և հիմնավորումները, որոնք ներկայացնում էինք, որ իրականում պետական համակարգ գոյություն չունի, իրականում ամբողջ այդ գործունեությունը տապալված է»,- եզրափակեց Մանուկյանը:
«Ես գիտեմ՝ այդ հարցումն ով է անցկացրել։ Նախ, չեմ համարում, որ այդ հարցման հետևանքով իմ վարկանիշը ցածր է, հակառակը՝ բարձր է, որովհետև հարցվողներին հարցրել են՝ անուն տվեք, մարդիկ իմ անունն են տվել, առանց որևէ առաջարկի»։
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ հանդիպում ունենա ՔՊ-ական պատգամավորների հետ, ասաց, որ իշխանական պատգամավորների ցանկությունն է՝ կուզե՞ն, թող հանդիպեն։
ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին ի պատասխան, նշել է, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմից դասեր են քաղել: