Քյարամյանի ու պատգամավորների շփումը ցույց տվեց պետական համակարգի պերճանքն ու թշվառությունը. Բագրատ Սրբազան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ հանդիպում ունենա ՔՊ-ական պատգամավորների հետ, ասաց, որ իշխանական պատգամավորների ցանկությունն է՝ կուզե՞ն, թող հանդիպեն։

«Իրենք պատասխանատվություն են կրելու և կրում ամեն դեպքում»,- նշեց Բագրատ սրբազանը։

Ինչ վերաբերում է օրերս խորհրդարանում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի և իշխանական պատգամավորների միջև տեղի ունեցած վեճին, Բագրատ սրբազանն ասաց.

«Քիչ առաջ դրսում էլ եմ ասել, այդ ամենը ցույց տվեց մեր կառավարման համակարգի ողջ սնանկությունը, ինչպես գրողը կասեր՝ պերճանքն ու թշվառությունն ամբողջ համակարգի։

Կարդացեք նաև

Չեմ ուզւոմ մանրամասնությունների մասին խոսել, բայց մարդիկ ինքնախոստովանություն արեցին՝ հանցագործության բացահայտում։ Եթե մենք նորմալ իրավական համակարգ ունենայինք, որի մասին էր այդ քննարկումը, տեղում պետք է ուղղակիորեն հաղորդում տային կամ որևէ վարույթ սկսեին»։

Բագրատ սրբազանը նաև ասաց՝ Հայաստանում կոռուպցիան չի դադարել, ավելի մեծ թափով ու ծավալով շարունակվում է, և այդ բոլորի վրա տեղի է ունենում պետականության կորուստ։

«Չունենք Արցախ, հազարավոր զոհեր, անհայտության մեջ գտնվող անձինք, սպառված կենսագրություններ, ճակատագրեր։ Կոռուպցիան ո՞րն է, փտած վիճակն է, չէ՞, իսկ փտած վիճակի արտահայտությունը տեսաք, ընդամենը մի դրվագ ԱԺ-ում»,- եզրափակեց Բագրատ սրբազանը։

Նշենք, որ «Հայաստան» խմբակցության որոշմամբ ԱԺ-ում ընթանում են  լսումներ՝ «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» նախագծի վերաբերյալ, որին մասնակցում է Բագրատ սրբազանը, հանրային ու քաղաքական գործիչներ, փորձագետներ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս