Նիկոլն ո՞ւմ գործակալը լինելով այսքան բան բերեց հայ ժողովրդի գլխին․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այն կարծիքին է, որ հակաեկեղեցական շարժումն առաջնորդելով՝ Փաշինյանը երկու հետաքրքրություն ունի։

«Նախ՝ բազմիցս եմ նշել, որ աղանդավոր է, «Կյանքի խոսք» աղանդի երկրպագու է, երբեք չի թաքցրել դա, և իշխանության գալուց հետո բազմիցս իր ֆեյսբուքյան էջում տեղադրում էր այդ աղանդի քարոզիչներից Վահե Պետրոսյանի քարոզները, ինչը ցույց է տալիս, որ ինքը բողոքական է, և պատահական չէ, որ ինքն իրեն թույլ է  տալիս միջամտել Հայ Առաքելական սուրբ եկեղեցու ներքին գործերին, որովհետև բողոքական եկեղեցիներում դա շատ նորմալ երևույթ է։ Երկրորդ՝ նա կատարում է նաև օտարերկրյա պատվեր, երբ նույն Փաշազադեի Հայ Առաքելական սուրբ եկեղեցու դեմ զառանցանքներից հետո ինքն էլ ավելի է ակտիվանում իր հարձակումներով եկեղեցու դեմ»,- 168TV-ի  «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա։

Ինչ վերաբերում է Փաշինյանի արշավին միացած եպիսկոպոսներին, Գագիկ Համբարյանը նկատեց, որ նրանցից գրեթե բոլորն ունեն շատ խնդրահարույց անցյալ․

Կարդացեք նաև

«Որտեղի՞ց Սամվել Կճոյանին այդ ունեցվածքը, էլ չասեմ, որ նրա վերաբերյալ նույն Նիկոլը ժամանակին ասում էր՝ հակաքրիստոնեական խոսույթ ունի։ 2025թհոկտեմբերի 10-ին Նիկոլն ԱԺ ամբիոնից բարձրաձայնում էր «Բենթլի» ունեցող հոգևորականի մասին, և խրոխտ ասում էր՝ ինչ իրավունքով հաշվետու չէ, և ընդամենը մեկ ամիս հետո պարզվեց՝ այդ «Բենթլի» ունեցող հոգևորականին գնում փաթափվում, համբուրվում է նրա հետ․․․ Անդրադառնանք Վազգեն Միրզախանյանին, մարդ, որին Նիկոլը իր թերթում 2014թփետրվարի 15-ին մեղադրում էր Վրացահայոց թեմի գումարները մսխելու մեջ, մարդ, որի վերաբերյալ կան բազմաթիվ տեղեկություններ, որ սեռական կապեր է ունեցել սրա-նրա հետ, էլ չասեմ, որ «Բոլոլա» տելեգրամյան ալիքը հրապարակեց նրա կնոջ և տղայի մասին, էլ չասեմ, որ տղայի անունն էլ Օհան է։ Աբրահամ Մկրտչյանը, որը բազմաթիվ օբյեկտներ ունի։ Արգիշտի Քյարամյանի հոր մասինհիմա չհասկացանք՝ էդ մարդը տղա ունի՞, թե՞ չէ՝ կուսակրոն լինելով։ Գևորգ եպիսկոպոս Սարոյանսրա խայտառակ պատմությունները, հոգևորականի կնոջ հետ կապված ձայնագրությունները կան։ Բացի դրանից, ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ իրոք հոգեկան խնդիրներ ունի։ Էն բոտոքսածի մասին էլ չասեմ, էն Ամերիկահայոց թեմի Տերտերյանի մասին էլ չասեմ, որ անընդհատ գրվում է սրա սեռական կողմնորոշման մասին։ Հիմա խնդիրը հետևյալն է, որ այս ամենից հետո Նիկոլ Անհողը որոշել է բացահայտել ՊԱԿ-ի գործակալներին, ու Եզրաս արքեպիսկոպոսի վերաբերյալ ինչ-որ թղթի կտոր են հրապարակել հայերեն լեզվով, այն պարագայում, երբ Խորհրդային Միության ՊԱԿ-ի արխիվների որոշ գաղտնազերծումից հետո պարզվում է, որ նույն ՊԱԿ-ի աշխատակցի կամ գործակալի անձնական թերթի լրացումը պետք է լինի պարտադիր ռուսերեն լեզվով և պահանջներով։ Այդ թղթի կտորը, որ հրապարակել են, բացարձակ առնչություն չունի այդ պահանջների հետ»։

Գագիկ Համբարյանն անդրադարձավ իշխանական քարոզչությանը, որ փորձում են Եզրաս արքեպիսկոպոսին մեղադրել դավաճանության մեջ․

«Եզրաս արքեպիսկոպոսը, եթե նույնիսկ ենթադրենք, որ 1986-88թթհամագործակցել է Խորհրդային Միության ՊԱԿ-ի հետ, չի կարող լինել դավաճան, որովհետև նա չի եղել այլ երկրի քաղաքացի և համագործակցել մի այլ երկրի գաղտնի ծառայության հետ։ Մեր հասարակությունը վերջապես պետք է հասկանա, որ ՀԽՍՀ-ն եղել է ԽՍՀՄ մաս, և ենթարկվել է նաև ՊԱԿ-ին։ ՀԽՍՀ կամ ԽՍՀՄ որևէ քաղաքացի, համագործակցելով ՊԱԿ-ի հետ, չի կարող լինել դավաճան։ Նիկոլականները, եթե դավաճանության մեջ են մեղադրում Եզրաս արքեպիսկոպոսին, լավ կլինի՝ բացեն նրա թղթապանակը և մանրամասնեն, թե օրինակ՝ ինքն ինչ գործունեություն է ծավալել, ով է նրա գործունեության արդյունքում կալանավորվել, մահապատժի ենթարկվել, աքսորվել և այլն։ Ես չեմ հավատում այդ թղթի կտորին, որ նիկոլենք հրապարակել են, բայց եթե նույնիսկ համագործակցի, չի կարող լինել դավաճան։ Այ, դավաճանը Նիկոլի թիմակից Արարատ գործակալ Միրզոևն է, ով ըստ հայտնի անձի՝ լինելով թուրքական գաղտնի ծառայության գործակալ՝ բացահայտվել է, և նրան պարտադրել են դառնալ ՀՀ ԱԱԾ գործակալ։ Հետո այդ մարդը, նույն ԱԱԾ թույլտվությամբ, ընդդիմադիր էր աշխատում ՀՀ ԱԺ-ում։ Կամ՝ էս սորոսականները, որոնք բացահայտ հովանավորվում են դրսից…»։

Ըստ նրա՝ իշխանությունների նպատակն է՝ օգտվելով «հանրության զգալի մասի անգրագիտությունից» ՊԱԿ-ի գործակալ լինելու վերաբերյալ աղմուկ բարձրացնելով՝ փորձել Եզրաս արքեպիսկոպոսին ներկայացնել որպես դավաճան և ռուսական պրոյեկտ․

«Ասենք՝ Նիկոլը գնում է Սանկտ Պետերբուրգ, ուրախ-զվարթ հանդիպում է ՊԱԿ-ի աշխատակցի հետ, բայց այդ նույն հասարակությանը չի ասում, որ նույն Պուտինը և Եզրաս արքեպիսկոպոսը ԽՍՀՄ քաղաքացիներ են եղել, ինչպե՞ս է ստացվում, որ Պուտինը դավաճան չէր, իսկ Եզրաս արքեպիսկոպոսը դավաճան էր։ Այսպիսի պրիմիտիվ քայլերով են տանում իրենց խաղը»։

Նիկոլ Փաշինյանն օրերս առաջարկել է Բաքվին զուգահեռաբար փակել և՛ «Արևմտյան Ադրբեջանի», և՛ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի թեման։ Այդ կապակցությամբ Գագիկ Համբարյանը նկատում է․

«Նիկոլ Փաշինյանը, փորձելով քողարկել իր դավաճանությունն ու հակահայկական քաղաքականությունը, այսպիսի առաջարկներ անելով՝ էլ ավելի մեծ վտանգներ է ստեղծում և՛ Հայաստանի, և՛ հայ ժողովրդի համար»։

Նա չի հավատում, թե Նիկոլ Փաշինյանն ընտրություններով կհեռանա իշխանությունից․

«Նա հանցագործ է։ Նիկոլն ո՞ւմ գործակալը լինելով՝ այսքան բան բերեց հայ ժողովրդի գլխին։ Ու հիմա ԵՄ հովանավորությամբ փորձում է անել այն, ինչ արեցին Մոլդովայում։ Եթե մենք մտածում ենք, որ ռուսները միջամտելու են, բացարձակ այդպես չէ։ Չեք տեսնո՞ւմ՝ Պուտինն ինչ ուրախ-զվարթ է ընդունում Նիկոլին, որովհետև Նիկոլը անում է նաև այն, ինչ ուզում է Պուտինը»։

Ըստ նրա՝ ելքը Փաշինյանի ասած «ժողովրդական հեղափոխությունն է»․ «Ժողովուրդը պետք է ոտքի կանգնի և հեղափոխություն անի՝ հասկանալով այս բոլոր վտանգները, որ այս խաղաղությունը կարճատև է և իր գինն ունի Նիկոլը վճարելու է ոչ թե իր ընտանիքի և իր գրպանի հաշվին, այլ հայ ժողովրդի և ՀՀ հաշվին»։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս