Սիրիայում 13 տարի շարունակվող պատերազմի և նույնքան տևած Բաշար ալ Ասադի կառավարության դիմադրության տապալումը 13 օրվա ընթացքում մեծ ցնցում դարձավ ողջ աշխարհի համար։
Անդրադարձ՝ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի, կայացած ու չկայացած հանդիպումների:
Որոշ բուրավետ մոմեր պարունակում են քիմիական նյութեր, որոնք կարող են առաջացնել ծանր ալերգիկ ռեակցիաներ և ատոպիկ դերմատիտ: Մարդկանց համար այս անսպասելի վտանգը Life.ru-ին տված հարցազրույցում բացահայտել է ալերգոլոգ-իմունոլոգ Ալլա Ռաֆայելյանը։
Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունների մասին, ասաց, որ իրականում վերջին տարիներին դաշինքում ընդգրկված քաղաքական ուժերի միտքն այսօր հաստատվում է. թուրք-ադրբեջանական տանդեմը հաջողության հասնելով 2020 թվականի պատերազմից հետո, շարունակում է ճնշումների, պարտադրանքի լեզվով խոսել։
Այսպիսի խորհուրդներ Հիմնադրամի մասնագետները հաճախ չեն տալիս։ Իսկ եթե տալիս են, դա նշանակում է, որ իսկապես վտանգներ են տեսնում։
«Որևէ անձ, ուժ չի կարող ժողովրդի կողմից լիազորված անձանց աշխատանքները խոչընդոտել կամ այն համարել վտանգավոր։ Նրանք որևէ կերպ չեն կարողանում բացատրել, թե դա ինչ վտանգ է։ Հայաստանն ավելի շատ վտանգված է վերջին երեք տարիներին, և այդ վտանգները գալիս են նրանից, որ Արցախը չունի պաշտպանական գիծ, և մենք հայրենազրկվել ենք»,- շեշտեց Դավիթ Գալստյանը։
Հետազոտողներն ուսումնասիրել են 2014-ից 2018 թվականներին 17 տարեկան միջին տարիքի ավելի քան 2000 ուսանողների տվյալները: Մասնակիցների շրջանում ամենահաճախ գրանցված ախտանիշը բրոնխիտի դրսևորումն է եղել: Նրանք երեք ամիս անընդմեջ ունեցել են ամենօրյա հազ:
Արմեն Աբազյանի գլխավորած Ազգային անվտանգության ծառայության առաջարկով Կառավարությունը փոփոխություն է կատարել օտարերկրյա քաղաքացիներին պետական և ծառայողական գաղտնիք տրամադրելու մասին 1997 թվականի նոյեմբերի 29-ի N 545 որոշման այն դրույթներում, որով նախատեսված էր, որ օտարերկրյա քաղաքացին պետական և ծառայողական գաղտնիքի կարող է տիրապետել, եթե 3 տարի անընդմեջ բնակվել է Հայաստանում և օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատում է պետական մարմիններում, օրենքով սահմանված կարգով ունի կացության համապատասխան կարգավիճակ:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր անդրադարձավ կառավարության ներկայացրած նոր նախագծին, ըստ որի՝ օտարերկրյա քաղաքացին, եթե Հայաստանի տնտեսության մեջ 150.000 դոլարի ներդրում է կատարում, ապա կարող է ստանալ Հայաստանի քաղաքացիություն։