Բաժիններ՝

Գիտնականները հայտնաբերել են էլեկտրոնային ծխախոտի նոր վտանգները

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ վեյփ ծխող երիտասարդների մոտ բրոնխիտի և շնչառության պակասի հավանականությունը մեծանում է։ Ըստ shantnews-ի՝ հետազոտության արդյունքները հրապարակվել են Thorax ամսագրում։

Հետազոտողներն ուսումնասիրել են 2014-ից 2018 թվականներին 17 տարեկան միջին տարիքի ավելի քան 2000 ուսանողների տվյալները: Մասնակիցների շրջանում ամենահաճախ գրանցված ախտանիշը բրոնխիտի դրսևորումն է եղել: Նրանք երեք ամիս անընդմեջ ունեցել են ամենօրյա հազ:

Վերջին 30 օրվա ընթացքում էլեկտրոնային ծխախոտ ծխողների մոտ բրոնխիտի ախտանիշների առաջացման վտանգը կրկնակի բարձր է եղել, իսկ շնչահեղձությունը՝ 78%-ով։

Ավելի վաղ՝ ապրիլի 17-ին, նարկոլոգ, բժիշկ Իսաևի կլինիկայի գլխավոր բժիշկ Դանիիլ Պետրովը հայտնել էր, որ էլեկտրոնային ծխախոտը պարունակում է մոտ 60%-ով ավելի քիչ թունավոր նյութեր, քան սովորականը, սակայն այն դեռ չի կարելի համարել ծխախոտի առողջ փոխարինող։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս