Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից շարունակում է հանրության հետ շփումը. «5 հարց Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում նա օրերս պատասխանել է քաղաքացիների՝ իրեն ուղղված բազմաբնույթ հարցերին, արձագանքել մտահոգություններին։