«Հիմա մեզ մոտ խորը ձմեռ է, ձյուն, ձնաբուք, բայց որ գարունը բացվի, ես չգիտեմ՝ ինչ պիտի սպասենք, ոչ մեկս չգիտի։ Մենք այս հարցի պատասխանը չգիտենք, չգիտենք՝ նա ակտիվանալո՞ւ է, թե՞ չէ։ Ամեն դեպքում յուրաքանչյուր վայրկյան մենք զգույշ ենք, թշնամու, վտանգի առաջ կանգնած ենք, չգիտենք՝ որ րոպեին կկրակի, կհարձակվի կամ ինչ կանի»,- նշեց Արտյոմ Երանոսյանը։
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը փաստահավաք տվյալներ էր հրապարակել՝ նշելով, որ մարդիկ հարկադրված լքել են Վերին Շորժա ու Ներքին Շորժա գյուղերը, սարատեղին, չի գործում ՀԷԿ-ը սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ներխուժումների հետևանքով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հայկական կողմն ունի 49 զոհ, և այդ թիվը վերջնական չէ։ Մինչ այս պահը այլ տվյալներ ՊՆ-ն չի հաղորդել։