«Մարդիկ նպատակահարմար են գտել այս ընթացքում բարեկամների տուն գնալ, բայց որևէ մեկը նպատակ չունի իր տունը լքելու». Վերին Շորժայի վարչական ղեկավար

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը փաստահավաք տվյալներ էր հրապարակել՝ նշելով, որ մարդիկ հարկադրված լքել են Վերին Շորժա ու Ներքին Շորժա գյուղերը, սարատեղին, չի գործում ՀԷԿ-ը սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ներխուժումների հետևանքով:

168.am հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանն ասաց, որ որևէ մեկը գյուղն ընդմիշտ չի լքել։

«Մարդիկ, ովքեր ցանկացել են ձմռան այս ցուրտ օրերն անցկացնել այլ վայրում, մենք դեմ չենք եղել, իսկ այն մարդիկ, ովքեր ցանկացել են մնալ գյուղում, մնացել են։ Կրկնում եմ՝ դուրս եկածներն ընդմիշտ չեն հեռացել, բոլորն էլ վերադառնալու են»,- նշեց Արտյոմ Երանոսյանը։

Թե քանի հոգի է գյուղից դուրս եկել, նա չասաց, միայն տեղեկացրեց, որ բնակիչների մի մասն էլ ցանկացել է Ամանորը բարեկամի ու հարազատի հետ նշել, այդ պատճառով էլ տոներից առաջ գյուղից գնացել են, բայց որոշ ժամանակ անց կվերադառնան։

Կարդացեք նաև

«Մարդիկ նպատակահարմար են գտել այս ընթացքում բարեկամների տուն գնալ, բայց որևէ մեկը նպատակ չունի իր տունը լքելու»,- եզրափակեց Արտյոմ Երանոսյանը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031