«Որքան էլ գործընթացը կողմերի միջև լարված է, լի տարաձայնություններով ու պահանջներով, որոնք չեն կարող իրագործվել կարճ ժամանակահատվածում, նրանք նաև գործում են միևնույն աշխարհաքաղաքական միջավայրում, որը թելադրում է նույնանման քաղաքականություն որոշ շրջափուլերում, ինչպիսին ներկայիս փուլն է։ Ինչպես ավելի վաղ եմ ասել, Անդրկովկասում շատ բան կախված է լինելու ԱՄՆ նոր վարչակազմի ու Ռուսաստան, Իրան ձևավորվելիք հարաբերություններից»,- ասաց նա։
«ԵՄ-ից Երևան պատվիրակություն է ժամանել ՀՀ-ի հետ վիզային արտոնագրերի ազատականացման բանակցությունների ծրագրի մշակման համար»,- այս մասին ՀՀ Ազգային ժողովում խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
«ՀՀ Սահմանադրությունը կարող է հակասել ՀՀ-Ադրբեջան Խաղաղության համաձայնագրին»,- այս մասին 168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի ընթացքում ասել է ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնաթող ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը՝ անդրադառնալով Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հետևանքներին։
«Ռիչարդ Բըրնսի՝ Երևան կատարած ինկոգնիտո այցից հետո Փաշինյանի արտաքին քաղաքական հռետորաբանությունն ու գործողությունները փոխվեցին 180 աստիճանով»,- այս մասին 168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնաթող ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու շրջադարձին դեպի Արևմուտք։
«Սա ամրապնդում է ձեր կարողությունը, հատկապես, եթե խոսքը գնում է նաև խաղաղության առաքելություններին մասնակցելու մասին։ Մենք 10 միլիոնանոց միջոցառում ունենք, որն ուղղված է նրան, որ Հայաստանը նույնպես մասնակցի Եվրամիության կողմից իրականացվող խաղաղության առաքելություններին։ Մենք կանաչ լույս ենք ստացել անդամ պետություններից, և սա բարդ գործընթաց է»,- ասաց Վասիլիս Մարագոսը։
«Սա մեր կառավարությունը չէ. այս մարդիկ ներկայացնում են ուրիշ պետություն: Ներկայացնում են այն պետությունը, որին չեն հետաքրքրում մեր ժողովրդի շահերը. նրանց ընդամենը պետք է, որ այստեղ ինչ-որ հակառուսական օպերացիա սկսվի»։
«Ձեր կարծիքով ո՞ր երկիր կամ երկրներ պետք է ուղղվի Հայաստանի ինտեգրման վեկտորը», այս հարցը, ինչպես նախորդ տարի հունվարին, այնպես էլ՝ այս տարի ընդգրկվել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի հետազոտության մեջ:
Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը մեզ հետ զրույցում, անդրադառնալով դիվանագիտական այս ձևակերպումներին, ասաց, որ եթե դա տեղի ունենա այնպես, ինչպես ՀՀ իշխանություններն են ներկայացնում, ապա ՌԴ-ում որևէ մեկը խնդիր չի տեսնի դրանում։ Սակայն, ըստ նրա, ԽՍՀՄ փլուզումից հետո որևէ երկրի այդ, այսպես կոչված, արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիան չի հաջողվել, ավելին՝ հետսովետական տարածաշրջանի պատերազմների մեծ մասը ծագել է այն պատճառով, որ Արևմուտքն անընդհատ փորձել է կրճատել ՌԴ ազդեցության գոտին՝ այս կամ այն երկրին ՌԴ-ից «կտրելով», դա անընդհատ գործընթաց է եղել, որը խտացավ ու հանգեցրեց աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակին։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը լոնդոնաբնակ վերլուծաբան, Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով փորձագետ Լիլիթ Գևորգյանն է։
«Եթե ենթադրենք, որ Արևմուտքը դա անում է անկեղծ, ու նրան իսկապես հայկական շահերն են անհանգստացնում, ապա պետք էր ենթադրել, որ Արցախը չպետք է հայաթափվեր, կամ Ադրբեջանի նկատմամբ պետք է կիրառվեին պատժամիջոցներ: Դա չեղավ: Իրականում, Արևմուտքի բոլոր հայտարարություններն ու գործողությունները մնում են այդ մակարդակում, կամ օրենսդիր իշխանությունների կողմից ազդարարված, բայց գործադիր իշխանությունների կողմից որպես պրակտիկ քաղաքականություն չկիրառված»,- համոզմունք հայտնեց քաղաքագետը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ազգային ժողովի (ԱԺ) նախկին նախագահ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանն է։
Սուրենյանցի խոսքով՝ անհասկանալի է հայկական կողմի նվիրվածությունը բրյուսելյան հարթակին, երբ Բրյուսելն անգամ չի ցանկանում Ալիևին հանդիպման տանել, և կամ գուցե ռեսուրսները չեն բավարարում, քանի որ Արևմուտքը թաթախված է երկու պատերազմի մեջ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է։
ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթը որակում է իբրև Հայաստանում Թուրքիայի և Արևմուտքի դեսպանի ելույթ:
Մինչ Հայաստանի ու Ռուսաստանի փորձագիտական շրջանակներն ահազանգում են հայ-ռուսական հարաբերություններում առկա լարման մասին՝ Հայաստանից և Ռուսաստանից ամենաբարձր մակարդակով հնչում են վստահեցումներ, որ խնդիրներ իրականում չկան: