Ո՞ր երկրներ պետք է ուղղվի ՀՀ  ինտեգրման վեկտորը, և ո՞ր երկրներից կարելի է ռազմաքաղաքական օգնություն ստանալ. GALLUP-ի նոր հարցումը

«Ձեր կարծիքով ո՞ր երկիր կամ երկրներ պետք է ուղղվի Հայաստանի ինտեգրման վեկտորը», այս հարցը, ինչպես նախորդ տարի հունվարին, այնպես էլ՝ այս տարի ընդգրկվել է  «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի  հետազոտության մեջ:

«Հայաստանը պետք է ունենա հավասար հարաբերություններ ազդեցության կենտրոնների հետ»՝ այս պատասխանը նախորդ տարեսկզբի հարցման ցուցանիշի համեմատությամբ զգալի աճ է գրանցել. եթե 2023 թվականի հունվարին նման տեսակետ էր հայտնել հարցված քաղաքացիների 29.0 տոկոսը, ապա այս հունվարին՝ 48.1 տոկոսը: Եվ հակառակը՝ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են մյուս տարբերակների ցուցանիշները:

Եթե 2023 թ.-ին «Եվրոպական միություն» պատասխանի օգտին քվեարկել էին հարցվածների 16.3 տոկոսը, ապա 2024 թվականին՝ 13.7 տոկոսը: «Ռուսաստան» տարբերակը  նախորդ տարվա 22. 7 տոկոսի փոխարեն՝ այս տարի ստացել է 15.1 տոկոս, ԱՄՆ-ի դեպքում հանրային տրամադրություններում զգալի տարբերություն չի եղել մեկ տարվա կտրվածքով՝ 12.6 տոկոս և 12.8 տոկոս:  Իրան տարբերակի օգտին էլ քվեարկել է հարցվածների 4.8 տոկոսը:

«Ո՞ր երկրներից կարելի է ռազմաքաղաքական օգնություն ստանալ մեր երկրի համար»՝ հաջորդ հարցին ի պատասխան էլ՝ քաղաքացիների 36.2 տոկոսն ընտրել է Ֆրանսիա տարբերակը, 20.3 տոկոսն ակնկալիքներ է ունեցել Ռուսաստանից, 12.5 տոկոսը՝ Իրանից, ԱՄՆ-ից՝ 22 տոկոսը, Հնդկաստանից՝ 24.2 տոկոսը, և Չինաստանից՝ 2.2 տոկոսը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս