Հունիսի 8-ին Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին անցկացրել Ֆիրդուսի թաղամասի բնակիչները: Նրանք լրագրողներին որոշ մանրամասներ էին փոխանցել երեկ իրենց հարցով տեղի ունեցած դատական նիստի մասին:
Ապրիլի 29-ին թավշյա իշխանությունների կողմից տոն հռչակված Քաղաքացու օրն է: Կառավարությունը որոշել է տոնը նշել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում և մարզերում: Միջոցառման կազմակերպչական հարցերը կհոգա «ՋԵՄՄԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԱՐՄԵՆԻ Ա/Ձ »-ն. վարչապետի աշխատակազմի հետ համապատասխան պայմանագիրը կնքվել է ապրիլի 25-ին, պայմանագրի գինը կազմում է 27 միլիոն 600 հազար դրամ:
Շուրջ 29.000 եկամտահարկի վերադարձի շահառուների ցուցանիշին անդրադառնալով՝ Հրանտ Բագրատյանը նկատեց. «29.000 մարդ դարձել է շահառու, բայց 500.000 թոշակառու ավելի վատ է ապրում, և 500.000 թոշակառու, եթե առաջ միջինում ապրում էր 76 տարի, այսօր ապրում է 72 տարի:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվում էր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով նիստը:
«Ես որ տեղափոխվել եմ Արցախ, առաջինը, որ զգացել եմ, մարդկանց մոտ անարդարության մեծ զգացողությունն էր»,- այսօր Հայաստան-Արցախ տեսակամուրջի ընթացքում ասաց Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։
Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցիչ «Էմ փի ջի» ՍՊԸ-ն դեկտեմբերի 5-10-ը հեռախոսային հարցումներ է իրականացրել Հայաստանի բնակավայրերում` քաղաքական ու տնտեսական հարցերն ամբողջացնելով «Մառախուղ» խորագրի տակ: Հարցվողների հեռախոսահամարներն ընտրվել են պատահական գեներացված համարներից: Այսպիսով, հարցվողների միայն 12.6 տոկոսն է Հայաստանի Հանրապետության ներկա տնտեսական վիճակը դրական գնահատել, բացասական՝ 32.8 տոկոսը: Երկրի տնտեսությանը միջին գնահատական է տվել քաղաքացիների 53.9 տոկոսը: ՀՀ […]
Կառավարության նոյեմբերի 24-ի նիստի չզեկուցվող հարցով Պետական պահպանության ծառայությունն առանձնացավ Ազգային անվտանգության ծառայությունից. այն կդառնա Նիկոլ Փաշինյանի ենթակայության տակ գտնվող մարմին։