Նախկինում պետության ղեկավարն իրեն թույլ չէր տալիս աջուձախ վիրավորել մարդկանց. Արամ Օրբելյան

«ՀՀ պատմության մեջ 2018 թվականից այս կողմ մի բան է նկատվում, որ բավականին լուրջ զրպարտության դեպքեր կան հենց պետական տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից»,- Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում «Տիգրան Ավինյանն՝ ընդդեմ Դավիթ Սարգսյանի և «168 ժամի»» քաղաքացիական գործով նախնական դատական նիստից հետո 168.am-ի հետ զրույցում նշեց փաստաբան Արամ Օրբելյանը:

Փաստաբանը մանրամասնեց՝  նախկինում պետության նախագահը, վարչապետը իրենց թույլ չէին տալիս տարբեր մարդկանց մասին աջուձախ գնահատականներ հնչեցնել:

168.am-ը Արամ Օրբելյանից մասնավորապես հետաքրքրվել էր զրպարտության, վիրավորանքի և ազատ խոսքի իրավունք սահմանագծի մասին, քանի որ հատկապես  2018 թվականից հետո իշխանության տարբեր ներկայացուցիչներ  «Զրպարտության և վիրավորանքի»  հիմքով բազմաթիվ հայցերով են հանդես եկել դատարաններում:

Մեր զրուցակիցը նաև ուշադրություն էր հրավիրել երկու այլ հանգամանքի վրա՝ մի քանի տարի առաջ տեղի ունեցած փոփոխությունները, որոնց հետևանքով էականորեն բարձրացվել է բարոյական վնասի սահմանաչափը, և մյուսը՝ ապահովման միջոցներ կիրառելու դաշտը:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է պետական ու հանրային տարբեր ծառայողների կողմից ներկայացվող հայցերին, ապա Արամ Օրբելյանը կարծում է, որ պետական ծառայողները, հանրային ծառայողները, քաղաքական գործիչներն, ըստ միջազգային ստանդարտի, պետք է առավել տոլերանտ լինեն քննադատության հանդեպ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս