«Ստեփանակերտում տաքսիստներն ավելի շատ բան գիտեն, քան վարչապետը». Ռուբեն Վարդանյան

«Ես որ տեղափոխվել եմ Արցախ, առաջինը, որ զգացել եմ, մարդկանց մոտ անարդարության մեծ զգացողությունն էր»,- այսօր Հայաստան-Արցախ տեսակամուրջի ընթացքում  ասաց Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։

Նրա խոսքով՝ այդ անարդարությունը գալիս է նրանից, որ մարդիկ կանգնած լինելով նույն վտանգի առաջ՝ տեսնում են, որ տարբեր մարդիկ տարբեր պայմաններում են ապրում։

«Իհարկե, մարդկանց 2-3 տոկոսն են, որոնք իսկապես փորձում են ուրիշ ձև ապրել։ Գիտեք, երբ դեկտեմբերի 31-ին հարուստ ընտանիքի երեխաները բենզինի մեքենաներով քշում են Ստեփանակերտում, դրա համար պետք չէ, որ Ռուբեն Վարդանյանը դուրս գա ասի, դա բոլորը գիտեն, և եթե ես դրա մասին չեմ ասում, դա նշանակում է, որ ես կամ չե՛մ ուզում իրականությունն ընդունել, կամ ես նրանց կողքին եմ կանգնած։ Ես իրենց կողքը կանգնած չեմ, ես ասել եմ ու ասելու եմ՝ ամեն ձև պայքարելու եմ դրա դեմ»,- ասաց Արցախի պետական նախարարը։

Շարունակելով խոսքը՝ Ռուբեն Վարդանյանը նաև փոխանցեց   Ստեփանակերտի տաքսիստների հետ ունեցած անկեղծ զրույցի մասին մի հատված․

Կարդացեք նաև

«Երեկ հանդիպել եմ Ստեփանակերտի տաքսիստների հետ, հավատցեք ինձ, իրենք ավելի շատ բան գիտեն, քան ԱԱԾ-ն, վարչապետը կամ նախագահը։ Իրենց հետ խոսելիս չես կարող սուտ ասել, չես կարող խաբել։ Կամ պետք է ազնիվ լինես, որ քեզ հավատան, կամ ոչ մի բան չես կարող ասել»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհը փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս