«Երեսուն տարի շարունակ ի՞նչ հակադրության կամ երկիշխանության խնդիր է եղել մեր Անկախության հռչակագրի և Սահմանադրության միջև, որ ոչ ոք չի զգացել դա՝ ո՛չ գիտնականները, ո՛չ էլ իրենք են բարձրաձայնել այս տարիների ընթացքում, չեն ասել, թե մեր երկրում կա սահմանադրական երկիշխանություն՝ Անկախության հռչակագիր և Սահմանադրություն, Անկախության հռչակագիրն էլ իբր կարող է խժռել Սահմանադրությունը։ ՍԴ-ն ինքը խժռեց մեր Անկախության հռչակագիրը, հատուկ կարծիք գրողներից մեկը ճիշտ էր, և ՍԴ-ի այդ որոշումը սկզբունքորեն անթույլատրելի և իրավական հիմքերից զուրկ մոտեցում է»։
«Իմ կյանքի վերջին շրջանում հալածանքի բոլոր ձևերը կիրառել են՝ բացի սպանելուց. և՛ բռնություն են գործադրել՝ խուլիգանների միջոցով, և՛ բռնություն են գործադրել՝ դիմակավորված ոստիկանների միջոցով, և՛ քրեական վարույթներ են նախաձեռնել, և՛ քաղաքացիական հայցեր են ներկայացրել, և՛ աշխատանքից են ազատել, նույնիսկ ակադեմիական աշխատանքի հնարավորություն չեմ ունեցել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար (1990-1998թթ.), Լոռու նախկին մարզպետ, հասարակական-պետական գործիչ Հենրիկ Քոչինյանը 168.am-ի հետ զրույցում ցավով արձանագրեց՝ կարդացել է ՍԴ հրապարակած որոշումը, սակայն դրա վերաբերյալ այս պահին հանրային կարծիք չի կարող արտահայտել՝ դա թողնելով իրավաբաններին ու ոլորտի գիտակներին։
«Իշխանության գալուց հետո, առավել ևս՝ պատերազմից հետո, շատ տարածքներ խոնարհաբար զիջում էր, իսկ երբ Ալիևը Սահմանադրության փոփոխության պահանջ դրեց՝ մտածում էինք՝ Նիկոլ ինչպե՞ս է դա անելու, որովհետև նա անպայման պետք է զիջեր: Ձևը գտան»,-ընդգծեց նա՝ շեշտելով՝ այս որոշմամբ ՍԴ-ն օժանդակում է ադրբեջանական ագրեսիային:
Սահմանադրական դատարանի այս որոշումը հրապարակելուց հետո հայ հասարակության համար պատկերն ավելի ամբողջական դարձավ, թե ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը և ո՞ր ուղղությամբ է ընթանում։
«Երբ մենք որևէ փաստաթուղթ քննարկում ենք կամ բարձրաձայն դրա մասին կարծիք ենք հայտնում, մենք նախապես նայում ենք՝ արդյո՞ք դա մեր Սահմանադրության հետ խնդիր կարող է առաջացնել, թե՞ ոչ: Հետագայում ՍԴ-ն իր որոշումն է կայացնում: Որևէ ձևով կասկածի տակ դնել անաչառությունը, տեղին չէ, որովհետև բազմաթիվ դեպքերի օրինակներ կարող եմ բերել, երբ իշխանության կարծիքը, քաղաքական մթնոլորտը և ՍԴ որոշումը հակառակ պատկերն են ունեցել»,- ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը: